Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են վրդովմունք հայտնել «սաֆարովյան» գործի առնչությամբ

ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են վրդովմունք հայտնել «սաֆարովյան» 
գործի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, խրախուսելը, փոխհատուցելը եւ փառաբանելը, ինչպես նաեւ դրա կործանարար հետեւանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, շարունակում են մնալ ԱՄՆ Կոնգրեսի անդամների մտահոգության առարկան: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, կոնգրեսականները հանդես են գալիս միջադեպը քննադատող նոր հայտարարություններով:

Հայոց ցեղասպանության բանաձեւի աջակից, կոնգրեսական Ռոբերտ Դոլդը Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու Հունգարիայի կառավարության քայլը եւ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին փառաբանելը որակել է «խորապես մտահոգիչ» փաստ: Նա ընդգծել է, որ այս արարքն անհարգալից վերաբերմունք է խաղաղության հաստատման գործընթացի նկատմամբ: Այս մտահոգություններին գալիս են լրացնելու նաեւ Մերիլանդի կոնգրեսական Ջոն Սարբանեսի հայտարարությունը, ով Ալիեւի գործողությունները որակում է «ոչ արդարացված»: «Ադրբեջանը գործել է ի վնաս արդարադատության եւ Հայաստանի հետ հետագա հարաբերությունների բարելավման դեմ»,-ասել է նա:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռային Ղարաբաղի դեմ հնչեցված սպառնալիքների եւ հարձակումների մեծ քննադատն է, նշել է, որ «ցնցված» է Սաֆարովի արտահանձնման, ներում շնորհման եւ հայրենիքում ընդունելության փաստից: Մենեդեսը կոչ է արել Հունգարիայի կառավարությանը `«Ադրբեջանից պահանջել հետ վերադարձնել ոճրագործին»: Կոնգրեսում Կալիֆորնիայի Սենթրլ Վելիի 3 ներկայացուցիչներ`Ջիմ Կոստան, Ջեֆ Դենհամը եւ Դեւին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ընդհանուր առմամբ, մեջբերում է Կոնգրեսի 13 անդամների, ովքեր քննադատական հայտարարություններ են հնչեցրել Սաֆարովի գործի առնչությամբ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am