ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են վրդովմունք հայտնել «սաֆարովյան» գործի առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, խրախուսելը, փոխհատուցելը եւ փառաբանելը, ինչպես նաեւ դրա կործանարար հետեւանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, շարունակում են մնալ ԱՄՆ Կոնգրեսի անդամների մտահոգության առարկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, կոնգրեսականները հանդես են գալիս միջադեպը քննադատող նոր հայտարարություններով:
Հայոց ցեղասպանության բանաձեւի աջակից, կոնգրեսական Ռոբերտ Դոլդը Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու Հունգարիայի կառավարության քայլը եւ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին փառաբանելը որակել է «խորապես մտահոգիչ» փաստ: Նա ընդգծել է, որ այս արարքն անհարգալից վերաբերմունք է խաղաղության հաստատման գործընթացի նկատմամբ: Այս մտահոգություններին գալիս են լրացնելու նաեւ Մերիլանդի կոնգրեսական Ջոն Սարբանեսի հայտարարությունը, ով Ալիեւի գործողությունները որակում է «ոչ արդարացված»: «Ադրբեջանը գործել է ի վնաս արդարադատության եւ Հայաստանի հետ հետագա հարաբերությունների բարելավման դեմ»,-ասել է նա:
Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռային Ղարաբաղի դեմ հնչեցված սպառնալիքների եւ հարձակումների մեծ քննադատն է, նշել է, որ «ցնցված» է Սաֆարովի արտահանձնման, ներում շնորհման եւ հայրենիքում ընդունելության փաստից: Մենեդեսը կոչ է արել Հունգարիայի կառավարությանը `«Ադրբեջանից պահանջել հետ վերադարձնել ոճրագործին»: Կոնգրեսում Կալիֆորնիայի Սենթրլ Վելիի 3 ներկայացուցիչներ`Ջիմ Կոստան, Ջեֆ Դենհամը եւ Դեւին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ընդհանուր առմամբ, մեջբերում է Կոնգրեսի 13 անդամների, ովքեր քննադատական հայտարարություններ են հնչեցրել Սաֆարովի գործի առնչությամբ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: