Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նյու Յորքի հայությունը Հունգարիային հիշեցնում է` «Մեղքի քավումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն» է

Նյու Յորքի հայությունը Հունգարիային հիշեցնում է` «Մեղքի քավումը Լեռնային 
Ղարաբաղի ճանաչումն» է

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի հայությունը սեպտեմբերի 10-ին բողոքի ցույց անցկացրեց Հունգարիայի հյուպատոսության առջեւ` իր վրդովմունքը հայտնելով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ: Բողոքի ակցիան, որին մասնակցում էին հայ համայնքի ամենատարբեր շերտերն ու խմբերը ներկայացնող 200-300 ներկայացուցիչներ, ուղեկցվեց մոմավառությամբ: Միջոցառումը կազմակերպել էին Նյու Յորք-Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբի, Հայ Երիտասարդական դաշինքի եւ Սուրբ Վարդանի Ասպետների ու Դուստրերի կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի Նյու Յորքի թղթակիցը, ակցիան ուղեկցվեց «Ամոթ Հունգարիային», «Ամոթ Ադրբեջանին», անգամ «Ամոթ Թուրքիային», ինչպես նաեւ «Ալիեւը ստախոս է», «Ադրբեջանը պետք է պատասխան տա», «Արդարությունը պետք է վերականգնվի», «Այլեւս ոչ մի արյուն նավթի դիմաց», «Կացնով սպանող հանցագործները պետք է ենթարկվեն արդարադարության» եւ այլ համանման կարգախոսներով: Այս ամենին զուգահեռ, որպես տրամաբանական շարունակություն, հնչեց նաեւ Հունգարիային ուղղված «Մեղքի քավումը` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ» կարգախոսը:

Բողոքի ակցիայի ավարտին հնչեց աղոթք, որից հետո մասնակիցները մոմեր եւ ծաղիկներ դրեցին Հունգարիայի հյուպատոսարանի առաջ տեղադրված Գուրգեն Մարգարյանի նկարի առջեւ: Թեպետ բողոքի միջոցառումը կազմակերպվել էր երեկոյան ժամը 18:30-ից 20:00-ն, այդուհանդերձ, Հունգարիայի հյուպատոսարանում վառվող լույսերը վկայում էին այն մասին, որ բողոքի ձայնը հասել էր հյուպատոսարանի աշխատակիցներին, հատկապես, որ նրանց մեծամասնությունը բնակվում է հյոպատոսարանին կից բազմահարկում, որտեղից ամբողջովին տեսանելի ու լսելի էր միջոցառումը: 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ:

Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացել է նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհել են մայորի կոչում, ապահովել բնակարանով, անձնագրով: Հայաստանը կասեցրել է հարաբերությունները Հունգարիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am