Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սաֆարովին ազատելու քայլը վտանգավոր ուղերձ է ողջ աշխարհին. The New York Times

Սաֆարովին ազատելու քայլը վտանգավոր ուղերձ է ողջ աշխարհին. The New 
York Times

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձություններ բերել են լարվածության նշանակալի աճի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The New York Times-ը, մասնավորեցնելով, որ այդ իրադարձություններից առաջինը ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Հունգարիայից Ադրբեջանին: «Արտահանձնումից անմիջապես հետո Սաֆարովն ազատ է արձակվել, նրան շնորհվել է մայորի կոչում և տրվել բնակարան Բաքվում: Այս իրադարձությունները հանգեցրին միջազգային դատապարտման ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի և եվրոպական երկրների կողմից»,- գրում է թերթը:

The New York Times-ը շեշտում է, որ բացի արդարադատության և օրենքի գերակայության պարզագույն սկզբունքներին հակասելուց, Սաֆարովին ազատելու քայլը նաև վտանգավոր ուղերձ է ողջ աշխարհին առ այն, որ Ադրբեջանի կառավարության համար հայերի սպանությունն ընդունելի երևույթ է: Միաժամանակ թերթն ընդգծում է, որ այս իրադարձությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Հեղինակավոր ամերիկյան թերթի եզրահանգմամբ` Կովկասում լարվածության աճին նպաստել է նաև մեկ այլ, թեկուզ ավելի աննշան մի երևույթ: «Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիևի հուշարձանին և, ինչպես լուսանկարները հստակորեն ցույց են տալիս, գլուխ է խոնարհել հուշարձանի առջև` չնայած, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հերքում է դա»,- փաստում է թերթը:

Համաձայն The New York Times-ի սյունյակագիր Փիթեր Ռութլանդի` այս քայլը երկու սխալ ուղերձ է հղում: Առաջին` ԱՄՆ-ն սատարում է բռնապետություններին, ինչպես արդեն ապացուցվել էր Մերձավոր Արևելքի մի շարք երկրների դեպքում: Երկրորդ ուղերձն էլ ուղղված էր Հայաստանին և նրա դաշնակից Ռուսաստանին առ այն, որ ԱՄՆ-ի համար առավել կարևոր են կասպյան և միջինարևելյան նավթը, քան մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ընթացակարգերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am