Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սիրիահայությունն իր բողոքն է հայտնել Սիրիայում Հունգարիայի դեսպանին

Սիրիահայությունն իր բողոքն է հայտնել Սիրիայում Հունգարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ համայնքը, չնայած Սիրիայում տիրող դժվարին իրավիճակին, եւս միացել է ամբողջ աշխարհի հայերին եւ հատուկ պատվիրակությամբ իր բողոքն է հայտնել Սիրիայում Հունգարիայի դեսպանին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու եւ Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ը Դամասկոսի ազգային առաջնորդարանից տեղեկացավ, որ Դամասկոսի հայ համայնքի եւ կուսակցությունների ներկացուցիչներն այցելել են Դամասկոսում գտնվող Հունգարիայի դեսպանատուն: Պատվիրակության կազմում եղել են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդ Տ. Հովսեփ եպիսկոպոս Առնաության, ինչպես նաեւ Դամասկոսի հայ կաթողիկե միության ատենապետ Սարգիս Քեշիշյանը, Հնչակյան եւ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներ:

Պատվիրակությանն ընդունել է Սիրիայում Հունգարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յանուշ Բուտայը: Սրբազան հայրերն իրենց բողոքը եւ ցասումն են հայտնել Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ կատարված գործարքի համար: Նրանք մասնավորապես շեշտել են, որ Հայաստանի, սփյուռքի եւ Սիրիայում գտնվող հայերը վրդովված են կատարվածի համար` այն համարելով անվտանգությունը խաթարող սահմռկեցուցիչ քայլ:

Դեսպան Յանուշ Բուտայն իր հերթին ներկայացրել է Հունգարիայի դիրքորոշումն այդ մասին: Տ. Արմաշը ներկաների անունով նամակ է հանձնել դեսպանին` ուղղված Հունգարիայի նախագահին: Նամակում պահանջվում է Ադրբեջանի կողմից անմարդկային եւ հակահայկական քաղաքականությանը պատշաճ դատապարտում տալ:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am