Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է ոճրագործ Սաֆարովի ներման առիթով

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է ոճրագործ 
Սաֆարովի ներման առիթով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեքսը սեպտեմբերի 4-ին խոր մտահոգություն է հայտնել` ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ լրատվական ծառայությունից: «Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Բռնի հանցագործությունները, ինչպիսիք են ռասսայական կամ ազգամիջյան ատելությունը, հանցագործության վնասակար ձեւերն են: Տուժածի նկատմամբ տեղի ունեցած ավերիչ ազդեցությունները տարածվում են նաեւ հասարակության վրա: Պետությունները խիստ պարտականություններ ունեն` դիմելու պատժամիջոցների նրանց նկատմամբ, ովքեր իրականացնում են ենթատեքստ ունեցող հանցագործություններ»,-նշել է Նիլս Մյուժնիեքսը: 

Հանձնակատարը խոսել է նաեւ Ադրբեջանում ոճրագործին ներում շնորհելու եւ հերոսացնելու մասին: «Նման մարդուն փառաբանումը եւ պարգեւատրումը զարնում է մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ընդունված չափանիշների դեմքին: Նմանատիպ հանցագործությունները ատելության հողի վրա կարող են ուղերձ հղել առ այն, որ զոհի հետ նույն էթնիկ խմբին պատկանող մարդիկ «արդար խաղի» մասնիկ են: Սա չափազանց վտանգավոր ուղերձ է»,-եզրափակել է հանձնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am