ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է ոճրագործ Սաֆարովի ներման առիթով
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեքսը սեպտեմբերի 4-ին խոր մտահոգություն է հայտնել` ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ լրատվական ծառայությունից: «Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Բռնի հանցագործությունները, ինչպիսիք են ռասսայական կամ ազգամիջյան ատելությունը, հանցագործության վնասակար ձեւերն են: Տուժածի նկատմամբ տեղի ունեցած ավերիչ ազդեցությունները տարածվում են նաեւ հասարակության վրա: Պետությունները խիստ պարտականություններ ունեն` դիմելու պատժամիջոցների նրանց նկատմամբ, ովքեր իրականացնում են ենթատեքստ ունեցող հանցագործություններ»,-նշել է Նիլս Մյուժնիեքսը:
Հանձնակատարը խոսել է նաեւ Ադրբեջանում ոճրագործին ներում շնորհելու եւ հերոսացնելու մասին: «Նման մարդուն փառաբանումը եւ պարգեւատրումը զարնում է մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ընդունված չափանիշների դեմքին: Նմանատիպ հանցագործությունները ատելության հողի վրա կարող են ուղերձ հղել առ այն, որ զոհի հետ նույն էթնիկ խմբին պատկանող մարդիկ «արդար խաղի» մասնիկ են: Սա չափազանց վտանգավոր ուղերձ է»,-եզրափակել է հանձնակատարը:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: