Քաղաքականություն

Դամասկոսի հակամարտության տարածքից դուրս են բերվել սպանված Մաթոսյանների դիերը

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի հակամարտության տարածքից դուրս են բերվել սպանված Մաթոսյանների դիերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր մահիկի ջանքերով հաջողվել է հակամարտության տարածքից դուրս բերել օրեր առաջ սպանված Մաթոսյանների դիակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դամասկոսի Հայոց առաջնորդարանից, Մաթոսյանների դիերը դուրս բերել հաջողվել է երկու ժամ առաջ:

Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ պայմաններում օգոստոսի 28-ին սպանվել էին 1963թ. ծնված Պետրոս Մաթոսյանը, 1966թ. ծնված Գեւորգ Մաթոսյանը եւ 22-ամյա Լեւոն Պետրոսի Մաթոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում