Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Սանկտ Պետերբուրգում բացվել է գեղանկարիչ Դորվարդ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը

Սանկտ  Պետերբուրգում բացվել է գեղանկարիչ Դորվարդ Հակոբյանի անհատական 
ցուցահանդեսը

ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ,  6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի Ազգային գրադարանում բացվել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Դորվարդ Հակոբյանի  ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Հայազգի նկարչի կտավներում կարելի տեսնել բնանկարներ, քաղաքային  պատկերներ, դիմանկարներ, խոհական ներշնչանքից ծնված գործեր:  Դորվարդ Հակոբյանը գեղանկարչության մեջ իրեն համարում է «ազատ» ստեղծագործող, ոչ մի ուղղության չի հետևում, բայց նրան խորթ չեն արվեստի ո'չ ավանդական ու սյուռեալիստական, ո'չ էլ իմպրեսիոնիստական  կամ պարզունակ արվեստի ուղղությունները:  Այդ առումով առանձնանում են «Դեպի հավերժություն», «Աշնանային  մոտիվներ», «Կոմիտաս», «Գարնանային տրամադրություններ» , «Սանկտ-Պետերբուրգ», «Արևնամուտ» ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկարիը ուղղությունը, ոճը գլխավորը չի համարոմ, դրանք անգամ երկրորդական են. Դորվարդի համար գեղանկարչության մեջ կարևորը գաղափարն է, որը նկարչին  արարելու է ոգեկոչում:
Դորվարդ Հակոբյանը  մասնագիտությամբ ֆիզիկոս է, ծնվել է Հայաստանում, ավարտել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ասպիրանտուրական տարիներն անցկացրել է Լենինգրադում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական դեսերտացիան և աշխատանքի անցել տեղի հեղինակավոր ինստիտուտներից մեկում: Իր նկարչական հակումները զարգացնելու նպատակով Դորվարդն ընդունվել է է Գեղարվեստի ակադեմիայի  նկարչության դասընթացների երեկոյան բաժինը և աստիճանաբար  ընդգրկվելնկարության ոլորտում: Դորվարդ Հակոբյանի անհատական ցուցահանդեսները միշտ լայն արձագանք են գտել արվեստասերների շրջանում, նրա կտավները ցուցադրվել են նաև միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am