Հասարակական

Հասարակության անտարբերությունը հանգեցնում է ինքնասպանության դեպքերի ավելացմանը

3 րոպեի ընթերցում

Հասարակության անտարբերությունը  հանգեցնում է ինքնասպանության  դեպքերի ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանում ինքնասպանությունների թվի ավելացմանպատճառը, բացի սոցիալական եւ հոգեբանական խնդիրներից, տարբեր կրոնական կազմակերպությունների ինքնասպանամետ գաղափարախոսությունն է:

«Ինքնասպանության պատճառը հաճախ հոգեկան կամ հոգեբանական լուրջ խանգարումներն են»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ հունիսի 19 –ին հրավիրված ասուլիսում ասաց թիվ 2 բուժմիավորման հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Սոցիոլոգ Ահարաոն Ադիբեկյանի խոսքով, եթե ինքնասպանություն կատարածների 100-ից 80-ը ստանային մասնագիտական` հոգեբանական աջակցություն, ապա չէին դիմի այդ քայլին: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում տարեկանինքնասպանություն է կատարում մոտ 1 միլիոն 200 հազար մարդ, ինչը «լուրջ, մտածելու տեղիք տվող ցուցանիշ է»:

«Ինքնասպանության հիմնական պատճառը` պատժից խուսափելն է, ինքնասպանությունների աճին բերում են նաեւչկատարված իղձերը, տնտեսական ճգնաժամերը »,- շեշտեց Ադիբեկյանը: Համաձայն համաշխարհային վիճակագրության` ինքնասպանության պատճառները հիմնականում նույնն են , սակայն սոցիոլոգը կարծում է, որ Հայաստանում արդիական է ծնողների անտարբերությունը երեխայի` որպես մարդ ձեւավորման գործում: Բանախոսները, հատկապես դեռահասներին ինքնասպանություններից հետ պահելու համար առաջարկում են իրենց «բաղադրատոմսը», որն է` «ընտանիքում տիրող սիրո եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովումը»:

«Մենք իրավունք չունենք դատապարտել այս մարդկանց, պարզապես պետք է սրտներս չփակենք եւ մեր հնավորությունների սահմաններում օգնենք նրանց»,- պարզաբանեց Ադիբեկյանը: Նրա խոսքով` կանայք ավելի հակված են դիմելու ինքնասպանության, մասնավորապես` ծննդաբերությունից, հղիության արհեստական ընդհատումից հետո, ինչպես նաեւ դաշտանային ցիկլի շրջանում, իսկ տղամարդիկ այդ քայլին են գնում առավելապես ֆինանսական խնդիրների պատճառներով:

Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպանության 195 դեպք, 2010-ին` 220: Հայաստանն ինքնասպանություն գործած երկրների ցանկում գրավում է 86-րդ տեղը` Վրաստանից հետո եւ Ադրբեջանից առաջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում