Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ սահմանին կրած պարտությունն ադրբեջանցիները փորձում են հաղթահարել վիրտուալ տիրույթում

Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ սահմանին կրած պարտությունն 
ադրբեջանցիները փորձում են հաղթահարել վիրտուալ տիրույթում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի հաքերների գործունեության ակտիվացում իրականում չկա. վերջիններս ավելի ակտիվ էին հունվար-փետրվարին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ադրբեջանցի հաքերների ակտիվությունը ներկայում նվազել է: Պարզապես քանի որ շփման գոտում ֆիզիկապես լուրջ կորուստներ ունեցան, հիմա փորձում են բարոյահոգեբանական ազդեցություն ունենալ մեզ վրա` կայքեր կոտրելով»,- նշեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով` ադրբեջանցիները ցանկանում են գոնե ինչ-որ ձեւով պատասխան տալ հայկական կողմին, թեկուզ` վիրտուալ: Հաքերների տրամաբանությունը սովորաբար հետեւյալն է. կոտրում են շատ լավ կայք, ինչն անչափ բարդ է, կամ ընտրում են խոցելիություններ ունեցող կայքեր, հավաքում եւ միանգամից են կոտրում, որ ավելի տպավորիչ լինի:

«Հաքերները հիմնականում 2 տիպի խոցելիություն են ման գալիս. կամ հոստինգի սերվերի խոցելիություն. դա ամենահարմար ձեւն է, որով միանգամից մի քանի հարյուր կայք են կոտրում, կամ գտնում են խոցելիություն ունեցող ծրագրային համակարգում հավաքած կայքեր, եւ դրանք են կոտրում»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով` նմանատիպ կայքերը կոտրելը մեծ ջանքեր չեն պահանջում, բավական է մի փոքր հետեւել հաքերային ֆորումներին, տեսնել` ինչ հետաքրքիր նոր խոցելիություններ կան:

Հաքերային հարձակման վերջին թիրախը` Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կայքն առաջին անգամ չի կոտրվում: Մարտիրոսյանի խոսքով` այս դեպքում աշխատել է հաքերների` երկուսից ավելի անդամ ունեցող թիմ, քանի որ դա մեկ հոգու աշխատանք չէ. ադրբեջանցի անհատ-հաքերները շատ են սիրում իրենց գովազդել: Ելնելով հաքերային հարձակման «նախընտրությունների» տրամաբանությունից` որ կայքը կարող է դառնալ հաջորդ թիրախը. Մարտիրոսյանը դժվարացավ նշել: Հաքերային վերջին հարձակումներն իրականացնող խումբն իրականում ամենաակտիվներից է:

Հայկական կողմը նշված հարձակումներին որեւէ կերպ չի պատասխանելու, քանի որ ընդհանրապես հաքերային հայկական համայնքում շատ քիչ է ընդունված այդ տիպի բարբարոսություններ անել. ՏՏ ոլորտի մասնագետը նշեց, որ մենք խնդիր չունենք բարդույթներից ազատվելու, ուստի որեւէ կերպ չեն արձագանքելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am