Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Ապրիլ

Վեսթերվելեն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վեսթերվելեն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախարարը ծաղկեպսակ դրեց 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ` անմար կրակի մոտ:

Նախարար Վեսթերվելեին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով հյուրին ներկայացրեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրներից մեկի պատմությունը և հուշարձանի խորհուրդը: Գերմանիայի ԱԳ նախարարին ուղեկցում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտը:

Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւ է ընդունել դեռեւս 2005թ.: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ