Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լրանում է աստղագետ Միշա Ղազարյանի 80-ամյակը

Լրանում է աստղագետ Միշա Ղազարյանի 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աստղագետ Միշա Արիստակեսի Ղազարյանի ծննդյան 80-ամյակը լրանում է մարտի 5-ին: Հայ աստղագիտական ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ղազարյանի անունն են կրում իր կողմից հայտնաբերված գերմանուշակագույն (ԳՄ) ավելցուկով գալակտիկաները (Ղազարյանի գալակտիկաներ):

Միշա Ղազարյանը ծնվել է 1932թ. մարտի 5-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Ավարտելով ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը, 1958-ից աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ), որտեղ աշխատել է մինչև 1980թ.: 1968-ին Գ.Ա. Գուրզադյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 1990թ. արժանացել է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճանի: 1968-ից աշխատում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնում, սկզբում` որպես դասախոս, 1990-ից` պրոֆեսոր և 1994-ից` աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ: Ներկայումս նա աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր է: Իր երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում զգալի ներդրում է ունեցել ներկայիս հայ աստղագետների պատրաստման գործում: Նա բազմաթիվ դիպլոմային, մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավար է: 1980-1990 թթ. նա նաև ԵՊՀ արհեստական արբանյակների դիտողական կայանի ղեկավարն էր: Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական և Հայկական աստղագիտական ընկերությունների անդամ է:

Ղազարյանի աշխատանքները նվիրված են Ha աստղերի, գիսավորաձև միգամածությունների և ԳՄ ավելցուկով գալակտիկաների  զանազան հետազոտություններին: Ստացել է մի շարք արժեքավոր դիտողական արդյունքներ միգամածությունների ֆիզիկայի, փոփոխական աստղերի, Վոլֆ-Ռայե տիպի աստղերի, կարմիր աստղերի և ԳՄ ավելցուկով գալակտիկաների վերաբերյալ: Կատարել է գալակտիկաների սպեկտրային և ձևաբանական ուսումնասիրություններ: 1979-ից սկսել է ԳՄ ավելցուկով գալակտիկաների ցուցակների հրատարակումը և արդյունքում բացահայտել և ցուցակավորել է 706 այդպիսի գալակտիկա (Ղազարյանի գալակտիկաներ): Հրապարակել է ավելի քան 100 գիտական աշխատանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am