Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀՀ Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին

ՀՀ Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ տիկին Մկրտչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներ­կայացուցչի և մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաս­տանի և աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը և արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն և լայն ժողովրդականություն:

Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ և նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը»:

Հանրապետության ղեկավարի խոսքով, գնահատելի է նաև Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմա­րիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առա­քելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am