Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը հանդիպել է հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ստեփանակերտ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել է հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկրի ղեկավարն այնուհետեւ այցելել է «Զավարյան» հայկական վարժարան, որտեղ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել հանդիպում հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է Արցախի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին, վերջին շրջանի ձեռքբերումներին, պատասխանել  հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաեւ «Արարատ» ակումբ, որտեղ հունահայ համայնքն Արցախի Հանրապետության նախագահի պատվին կազմակերպել է ընդունելություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am