Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելի արտգործնախարարը հստակեցրել Է իր դիրքորոշումը. 1915 թվականին հայերի ցեղասպանություն չի եղել

Իսրայելի արտգործնախարարը հստակեցրել Է իր դիրքորոշումը. 1915 թվականին 
հայերի ցեղասպանություն չի եղել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթվա վերջին RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերանն առաջին անգամ հրապարակավ դեմ Է արտահայտվել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելուն: Այն, որ նա նման դիրքորոշում Է որդեգրել, որպեսզի սպառնալիքի տակ չդնի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը, հայտնի Էր վաղուց: Բայց մինչ այժմ հայերի ցեղասպանությունը ճանաչելու դեմ հրապարակավ հանդես Էին գալիս միայն «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության գծով նրա զինակիցները՝ արտաքին գործերի փոխնախարար Դանի Այալոնը եւ խմբակցության նախագահ Ռոբերտ Իլատովը: Լիբերմանի բազմաթիվ թերություններին այժմ կարելի Է ավելացնել նաեւ պատմություն չիմանալը: Մասնավորապես, այն, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ոչ Օսմանյան կայսրության, ոչ Էլ մանավանդ հայերի ցեղասպանության հետ: Այլ բան Է, որ Լիբերմանը հնչեցրել Է Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն՝ նրա պետությունը հիմնադրման օրվանից չԷր համաձայնում Հոլոքոստ տերմինը կիրառել որեւիցե այլ պատերազմի կամ ողբերգության նկատմամբ: «Մենք գտնում ենք, որ այն, ինչի միջով հրեա ժողովուրդն անցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ոչ մի բանի հետ համեմատելի չԷ: Մենք չենք ընդունում տերմինաբանության մեթոդով Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում մյուս հակամարտություններն ու գազանային սպանությունները հերթական Հոլուքոստի վերածելու փորձերը»,-նշել Է Լիբերմանը RTVi-ին տված հարցազրույցում: Եվ դարձյալ անճշտություն. Հոլոքոստ տերմինը դույզն-ինչ կապված չԷ Մեծ եղեռն հասկացության հետ. Հոլոքոստ նշանակում Է աղետ, Մեծ եղեռն՝ մեծ կոտորած:

«Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ բոլոր փաստերը, պատմության բոլոր տխուր Էջերը ներկայացվեն այնպիսին, ինչպիսին դրանք կան: Ոչ մի այլ երկիր, Ֆրանսիայից բացի, օրենսդրորեն չի ճանաչել հայերի ցեղասպանությունը…,-հավելել Է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:-Մենք չենք պատրաստվում միջամտել: Այսօր դա պատմական իրադարձությունից վերածվել Է քաղաքական վեճի: Ուստի ես չեմ կարծում, որ այժմ Իսրայելին հարկավոր Է միաջմտել այդ խնդրին»:

Ամենայն հավանականությամբ Լիբերմանը ցանկանում Է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ. չԷ որ հորիզոնում նշմարվում Է Իրանի հետ պատերազմը, որի հետ Թուրքիան վերջին ժամանակներս շատ լավ հարաբերություններ ունի:

Սակայն ավելորդ չի լինի Իսրայելի արտգործնախարարին հիշեցնել, որ նույնիսկ մեկ մարդու կյանքն ու մահն արդեն ողբերգություն Է, եւ այդ հարցում «իր ընտրյալ լինելով պարծենալը» պատիվ չի բերում ոչ նրան, ոչ Էլ այն պետությանը, որը նա ներկայացնում Է: Վերջիվերջո, հայերի համար միեւնույն Է՝ Իսրայելը կճանաչի արդյոք հայերի ցեղասպանությունը, թե՝ ոչ: Կարեւորն այլ բան Է՝ որքանով Է Իսրայելը հավատարիմ համամարդկային արժեքներին: Ելնելով Լիբերմանի արտահայտություններից՝ դրանում կարելի Է կասկածել: Ցավոք, Լիբերմանը ոչ առաջինն Է, ոչ Էլ վերջինը նրանց թվում, ովքեր Հոլոքոստն արտակարգ ինչ-որ բան են համարում: Մինչդեռ դա ընդամենը «անցանկալի տարրի» ոչնչացումն Էր, որպիսիք հրեաներն Էին նացիստական Գերմանիայում, հավասարապես նաեւ հայերը՝ Օսմանյան կայսրությունում: Եվ Ադրբեջանն այստեղ ոչ մի գործ չունի:

Նույն հաջողությամբ ակներեւ իրողությունները ճանաչել չցանկանալը կարելի Է բարդել ցանկացած պետության վրա, որի հետ Իսրայելը «ռազմավարական համագործակցություն» ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am