Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ֆրասիայի Սենատի որոշումը կարող է ստիպել Թուրքիային բանակցություններ սկսել Հայաստանի հետ

Ֆրասիայի Սենատի որոշումը կարող է ստիպել Թուրքիային բանակցություններ 
սկսել Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում տեղի ունեցած զարգացումները կարող են ստիպել Թուրքիային բանակցություններ սկսել Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ բանակցությունների վերսկսումը կարող է պայմանավորված լինել  Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվությունը թուլանցելու նպատակով: «Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շատ ծանրաբեռնված է, քանի որ արտգործնախարությունը խնդիրներ ունի ԱՄՆ-ի, Լիբիայի, Սիրայի հետ: Սրանք երկարաժամկետ հարցեր են, որտեղ Թուրքիան լուծում չի տեսնում»,-ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, որ Հայաստանի համբերությունն անսահման չէ. Թուրքիան պետք է անկեղծ լինի: Հայաստանի` առանց նախապայմանների քաղաքականությունը կարող է փոխվել ու դառնալ ավելի պահանջկոտ.սա հնարավորություն է Թուրքիայի համար, որը նա կարող է կորցնել: Թուրքական արտգործնախարարության տեղեկատվության համաձայն` Թուրքիան կարող է ավելի արագ  վերադառնալ ֆուտբոլային դիվանագիտությանը,  քան սպասելի էր: «Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագծի քվեարկությունը հարմար առիթ էր Ֆրանսիայի համար վնասել Թուրքիայի դիմումը Եվրամիություն: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան իր հայացքը պետք է ուղղի Արեւմտուք` հեռացնելով Արեւելքից»,- ասաց քաղաքագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am