Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցեղասպանության մասին օրենքի ընդունումը ոչ թե նախընտրական պայքար Է, այլ քաղաքական կոնյունկտուրայի չենթարկվող տերության դիրքորոշումը

Ցեղասպանության մասին օրենքի ընդունումը ոչ թե նախընտրական պայքար Է, այլ 
քաղաքական կոնյունկտուրայի չենթարկվող տերության դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքական գործիչները ցնցահար վիճակում են. նրանք պարզապես հնարավոր չԷին համարում, որ Ֆրանսիայի Սենատն, այնուամենայնիվ, կքվեարկի հայերի ցեղասպանության մասին օրինագծի օգտին, հիշելով, որ 2007 թվականին շանտաժի քաղաքականությունն իր պտուղները տվեց, եւ օրինագիծը «մոռացության մատնվեց»: Սակայն այս անգամ նրանց քաղաքականությունը նպատակին չհասավ: Քվեարկությունից անմիջապես հետո վարչապետ Էրդողանը գումարեց կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության գործադիր կոմիտեի արտահերթ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին Ֆրանսիայի դեմ հնարավոր պատժամիջոցները:

Ինչպես գրում Է թուրքական «Միլիեթ» թերթը, հանդիպմանը խոսվել Է Փարիզում Թուրքիայի դեսպանին եւ զինվորական կցորդին անորոշ ժամանակով հետ կանչելու, Անկարայում Ֆրանսիայի զինվորական կցորդին հավատարմագրումից զրկելու, Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու (մինչեւ երկրորդ քարտուղարի մակարդակ), Թուրքիայի կողմից անցկացվող հայտամրցույթներին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունն արգելելու, ֆրանսիական բանակի նավերի եւ ռազմական ինքնաթիռների համար Թուրքիայի ծովային եւ օդային տարածությունը փակելու մասին: Բավականին սպառնալից Է հնչում, բայց հազիվ թե Փարիզը «վախենա» այդ սպառնալիքներից: Մանավանդ որ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել Է, որ «Թուրքիան կսպասի մի քանի ամիս եւ հետո կորոշի՝ ինչ անել»: Մի քանի ամիսը կանցնի, եւ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, ինչպես որ դա քանիցս եղել Է. Թուրքիան իրեն ուժեղ Է զգում թույլերի նկատմամբ, իսկ Ֆրանսիայի, ինչպես եւ ամբողջ Եվրոպայի վրա ազդելու լծակներ նա չունի: Իսկ առայժմ Թուրքիայի քաղաքական գործիչները եւ դիվանագետները «գոլորշի են բաց թողնում», եւ նրանց հայտարարությունները մեծ մասամբ նախատեսված են ներքին օգտագործման համար:   

Թուրքիայի արտգործնախարարությունն օրինագծի ընդունումը որակել Է որպես անպատասխանատու քայլ: «Թուրքիան անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի Ֆրանսիայի Սենատի որոշման դեմ պայքարելու համար»,-հայտարարել են թուրք դիվանագետները, հավելելով, որ երկրի ԱԳ նախարարությունը օրինագծի նկատմամբ իր վերաբերմունքի մասին կխոսի հնարավոր բոլոր ամբիոններից: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն մտահոգություն Է հայտնել, որ Սենատում կայացած քվեարկությունը  կարող Է հանգեցնել Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար խզման: «Արդյունքում՝ դրա համար կվճարեն բոլորը՝ Թուրքիան, Ֆրանսիան եւ Հայաստանը»,-հայտարարել Է նա:

Նախքան Սենատում բանավեճերի ծավալվելը Թուրքիայի վարչապետը հայտարարել Է, որ երբեք չի գնա Ֆրանսիա, եթե օրինագիծն ընդունվի: Թե որքանով Էրդողանը կպահի իր խոսքը, ցույց կտա ապագան:

Իր հերթին Ադրբեջանը «եղբայր» երկրի իրավունքով որոշեց հետ չմնալ Թուրքիայից եւ հայտնել իր տեսակետը: Եթե մինչեւ վերջ ճշգրիտ լինենք՝ այս հարցում Բաքուն ընդհանրապես ոչ մի կերպ ներկա չԷ, բայց Անկարայի հանդեպ ունեցած պարտավորությունները ստիպում են: Ադրբեջանը դեռեւս չի կորցրել ղարաբաղյան հիմնախնդրի եւ տարածաշրջանային մի շարք այլ հարցերի, ներառյալ Իրանի հետ հարաբերությունները, լուծման գործում Թուրքիայի օգնության հույսերը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խորը ափսոսանք Է հայտնում եւ վճռականորեն դատապարտում Է Ֆրանսիայի Սենատի կողմից այսպես կոչված «հայերի ցեղասպանության» ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը»: ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում Է, որ «Ֆրանսիայի Սենատի որոշումը, որը հակասում Է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը, կարող Է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանային գործընթացներից մի քանիսին այս երկրի մասնակցությանը եւ անցանկալի հետեւանքների պատճառ դառնալ»: Անցանկալի հետեւանքներ ասելով Բաքուն նկատի ունի ԵԱՀԿ-ի վրա  ճնշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինելու նպատակով: Ճիշտ Է նաեւ այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիանալի գիտի, որ չի կարողանա ոչինչ անել, քանի որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վերաբերյալ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, իսկ Հայաստանը երբեք չի համաձայնի Ֆրանսիայի փոխարինմանը:

Համանման արձագանք Է ստացվել նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից՝ գրեթե նույն ձեւակերպումներով: Ադրբեջանի նախագահի վարչակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովի խոսքով՝ «այսօր նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիները, որոնք  համաձայն չեն մի խումբ ֆրանսիացի քաղաքական գործիչների մոտեցման հետ, հայտնվում են իրենց անձի վրա ճնշման մթնոլորտում: Ֆրանսիայում կարծիքների ազատությունը հայտնվել Է քաղաքական գործիչների փոքրաթիվ խմբի հսկողության ներքո, որոնք ելնում են ոչ թե երկրի ռազմավարական շահերից, այլ ընտրական գործընթացի կոնյունկտուրայից: Մնում Է ափսոսանք հայտնել, որ նման որոշումներ են ընդունվում այնպիսի երկրներում, որոնք իրենց համարում են «ժողովրդավարության օրրան» եւ փորձում են ուրիշներին ապրել սովորեցնել: «Ֆրանսիայի սենատորների այդօրինակ քայլերը խորացնում են առանց այդ Էլ Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերություններում տիրող բարդ ու ոչ միանշանակ իրադրությունը, փակուղի մտցնում հարաբերությունների հնարավոր նորմալացումը»,-ասել Է Ասլանովը:

Միակ բանը, որ չհասկացավ կամ չցանկացավ հասկանալ Անկարան, այն Է, որ հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը ոչ թե նախընտրական պայքար Է, այլ քաղաքական կոնյունկտուրայի չենթարկվող տերության դիրքորոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am