Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանն աշխարհի ղեկավարներին մեղադրում Է Ղարաբաղի հարցում «անարդար» լինելու մեջ

Ադրբեջանն աշխարհի ղեկավարներին մեղադրում Է Ղարաբաղի հարցում 
«անարդար» լինելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքվի խոսափողը՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, Yurd TV ինտերնետ ալիքին տված հարցազրույցում պարծեցել Է անցյալ տարի Ադրբեջանի ունեցած ձեռքբերումներով: Նրա ասելով՝ ղարաբաղյան խնդրից բացի, Բաքուն լուծել Է բոլոր հարցերը: Մնում Է միայն գուշակել, թե ինչի վրա են հիմնված Մամեդովի նման եզրակացությունները, քանի որ հենց անցյալ տարի Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի եւ ժողովների ազատության խախտումների աճ Է արձանագրվել, Էլ չասած հիրավի հսկայական թափ առնող կոռուպցիայի մասին: Բայց սրանք հանրապետության ներքին գործերն են, որոնց ոչ ոք չի պատրաստվում միջամտել: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում Է ղարաբաղյան հիմնախնդիրը:

Մամեդովի խոսքով՝ հակամարտության չլուծված լինելու պատճառը պարզվում Է այն Է, որ «ամեն ինչ չԷ, որ Ադրբեջանից Է կախված»: Ճշտենք, որ այդ հարցում Ադրբեջանից քիչ բան Է կախված, եւ միակ բանը, ինչի պակաս նա չունի, Հայաստանին բանակցությունները վիժեցնելու, «փոխզիջումների գնալ» չցանկանալու մեջ հախուռն մեղադրելն Է, ինչը տվյալ դեպքում նշանակում Է ԼՂՀ-ն տալ Ադրբեջանին: «Ադրբեջանն այս ուղղությամբ Էլ բոլոր ջանքերը գործադրում Է հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացների նշանակալիությանը համապատասխան, սակայն բուն խաղաղ գործընթացի բարդության, Հայաստանի կողմից վարվող նենգ քաղաքականության, ինչպես նաեւ արեւմտյան որոշակի շրջանների կողմից նրան ցուցաբերվող աջակցության պատճառով այդ հարցը դեռեւս չլուծված Է մնում»,-հայտարարել Է Մամեդովը: Նույն Է բարբառում նաեւ Ադրբեջանի արտգործնախարարությունը, որն անակնկալ կերպով հայտարարություն արեց այն մասին, թե  պաշտոնական Բաքուն հանդես Է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանրագումարային խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքը շուտափույթ սկսելու օգտին:

Այնուհետեւ հարեւան երկրի ԱԳ նախարարությունը, ինչպես միշտ, հորդորում Է համաշխարհային հանրակցությանը՝ ավելի վճռական եւ հետեւողական դիրք բռնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի վերականգնման համար պայմանների ստեղծումը:

«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հույս ունի, որ Հայաստանին կհարկադրեն սկսել աշխատանքը հանրագումարային խաղաղ համաձայնագրի վրա, որը հակամարտության վերջնական լուծում Է նախատեսում միջազգային հանրակցության հեղինակավոր անդամներ հանդիսացող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ պետությունների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ահա հենց այսպես, ասես, չեն եղել ու չկան հրադադարի ռեժիմի մշտական խախտումներ, շանտաժ, ու նաեւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին Բաքվից հնչող ուղղակի սպառնալիքներ: Բաքվի այսօրինակ հայտարարությունները, որոնք արվել են Սոչիի բարձր մակարդակի հանդիպման հենց նախօրեին, ավելի շուտ կոչված են հերթական անգամ փորձել շանտաժի մեթոդով առաջ մղել իր շահերը, ինչը նորություն չԷ, եւ համաշխարհային հանրությունն արդեն վաղուց Է վարժվել Ադրբեջանի քաղաքականության նման վայրիվերումներին եւ արդեն նրան լուրջ չի ընդունում:

Վերադառնանք Նովրուզ Մամեդովին: Խոսելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մասին՝ նա առիթը բաց չի թողել նրան կշտամբելու անկողմնակալ չլինելու մեջ, ինչը, նրա կարծիքով՝ դրսեւորվում Է «հակամարտության կողմերի նկատմամբ միատեսակ մոտեցման» մեջ: Նա չի մոռացել հերթական անգամ հիշեցնել մեկ միլիոնի հասնող փախստականների եւ կորսված 20 տոկոս տարածքների մասին: Բաքվում մինչ այժմ Էլ մտածում են, որ նույն բանը կրկնելը կարող Է աշխարհին «համոզել», որ այդ միլիոնն իրոք գոյություն ունի: Ադրբեջանի նախագահի վարչակազմին առընթեր արտաքին կապերի բաժնի վարիչի կարծիքով՝ հարցն այնքան Էլ բարդ չԷ՝ հաշվի առնելով հակամարտության բնույթը: «Հաստատուն դիրքորոշման ցուցադրումը դժվար գործ չԷ, սակայն դա առայժմ տեղի չի ունենում որոշակի պատճառներով: Աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ անարդար մոտեցման, արդարացի դիրքորոշման բացակայության պայմաններում, հարկ Է սպասել, որ վնաս կկրեն բոլոր պետությունները, այդ թվում եւ համաշխարհային քաղաքականության ղեկավարները, քանի որ այդ առաջատարությունը պահպանելու համար անհրաժեշտ Է արդարացի լինել»,-ասել Է Մամեդովը:

Նրա խոսքերից բխում Է, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին պարտավոր են անհապաղ Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Գուցե Բաքվում չեն հասկանում, որ հնարավոր չԷ տալ այն, ինչը քեզ չի պատկանում: Այդ դեպքում պարոն Մամեդովին կարելի Է միայն մաղթել, որ նա ավելի ուշադիր հետեւի իր խոսքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am