Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոգեհանգստյան արարողություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոգեհանգստյան արարողություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարի հարեւանությամբ կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այսօր` ժամը 16:30-ին, կատարվել է հոգեհանգիստ 1915թ. Հայոց եղեռնի նահատակների համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողության ավարտին վերստին հնչել է «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսը` ազդարարելով մեր ժողովրդի պատմությամբ վկայված` Քրիստոսի հաղթական Հարության անխորտակ զորության մասին: Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ եւ բազում հավատավոր հայորդիներ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի այս հուշարձանը հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում։ Այն կառուցվել է 1965 թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով։

 

Հուշարձանը նաեւ խորհրդանշական գերեզման է ցեղասպանության զոհերի համար. 1965 թ. նոյեմբերին Աղոթքի եւ ուխտի խաչքար-հուշարձանի ներքո ամփոփվել են Դեր-Զորից բերված նահատակների աճյուններ։ Ապրիլի 24-ի առավոտյան, մինչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով մատուցված Հայրապետական Ս. Պատարագը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել էր նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր զոհերի անմար հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]