Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը հանդիպել է Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներին


ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպանությունում նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հանդիպումը Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր նոյեմբերի 20-ին Մինսկում կայանալիք մանկական Եվրոտեսիլի արդյունավետ կազմակերպումը եւ Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանին պատշաճ ներկայացնելը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 12-ին Մինսկում դեսպանության ու համայնքի ուժերով կազմակերպվելու է համերգ, որտեղ հրավիրված են լինելու Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարները, Բելառուսի իշխանությունները, հայկական համայնքի ներկայացուցիչները:

 

Բելառուսում հայ աստղերը նվիրելու են իրենց ելույթները Վլադիմիր Արզումանյանին: Հանդիպման ընթացքում նաեւ ամփոփվել են ընթացիկ տարում կատարված աշխատանքները, քննարկվել են համայնքային կազմակերպությունների արդի խնդիրները եւ ծրագրերը, նախանշվել են գալիք տարվա համագործակցության ուղիները ու աշխատանքների համակարգման եղանակները: Հայկական կազմակերպությունների ղեկավարները համառոտ ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները եւ տեսակետները դեսպանության հետ համագործակցության բարելավման ուղղությամբ:

 

Զրույցի ընթացքում Բելառուսի համայնքային կազմակերպությունների ղեկավարներն շնորհակալություն են հայտնել դեսպան Խաչատրյանին Բելառուսի համայնքային կազմակերպություններին դեսպանության կողմից ավանդաբար ցուցաբերվող աջակցության համար: Արմեն Խաչատրյանը ներկայացրել է իր մոտեցումները դեսպանության եւ համայնքային կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ` նշելով հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am