Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԱԺ պատգամավորները ծանոթացան Արմավիրի ռազմաուսումնական զորամասի պայմաններին

ԱԺ պատգամավորները ծանոթացան Արմավիրի  ռազմաուսումնական զորամասի պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` նախագահ Հրայր Կարապետյանի գլխավրությամբ, այսօր այցելեցին Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան 55-րդ մոտոհրաձգային ռազմաուսումնական զորամաս: ՀՀ ԱԺ պատգամավորները շրջեցին վերջինիս տարածքում, ծանոթացան զինվորների սննդակարգին, բուժկետի, ժամանցի սենյակների պայմաններին:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ կարճատեւ զրույցում զինորները գոհունակություն հայտնեցին ստեղծված ծառայողական պայմաններից` նշելով, որ պատրաստ են երկրի անվտանգությունն ապահովել սահմանի ողջ երկայնքով: Բրիգադի հրամանատար, գնդապետ Գեւորգ Ենոքյանի խոսքով, զորամասում պատրաստվում են հրամանատարներ, օպերատորներ, ռազմական մեխանիկներ, որոնք պատրաստություն անցնելուց հետո հետագայում կծառայեն հանրապետության այլ զորամասերում: Նրա հավաստմամբ, պաշպանության նախարարության կողմից զինվորներն ապահովված են անհրաժեշտ բոլոր պարագաներով: Որպես բրիգադի հրամանատար` Գ. Ենոքյանը գլխավոր խնդիրը համարում է զինակոչիկների ֆիզիկական թույլ պատրաստվածությունը: «Դպրոցներից նրանք ծառայության են գալիս նաեւ առանց զենքի օգտագործմանը տիրապետելու, ինչը դպրոցների զինղեկների թերի աշխատանքի արդյունք է»,- ասաց հրամանատարը: Նա կոչ արեց ԱԺ պատգամավորներին ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա: Ազգային Ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Կարապետյանն ընդգծեց, որ աշնանային այս զորակոչի ընթացքում առաջին անգամ են իրենք այցելում զորամաս, սակայն այս պրակտիկան կրելու է շարունակական բնույթ:

Նա գոհունակություն հայտնեց Արմավիրի ռազմաուսումնական զորամասում ստեղծված ծառայողական պայմանների առնչությամբ: «Համոզվեցինք, որ այստեղ ապահովված է բարձր մակարդակի հիգիենիկ վիճակ: Մտադիր ենք այսպիսի այցելությունները հաճախակի դարձնել, հետագայում այցելել նաեւ զինվորական հավաքակայան` տեղում ծանոթանալու զորակոչի ընթացքին»,- ասաց Հ. Կարապետյանը: Նա տեղին համարեց զորամասի հրամանատարի բարձրացրած հարցը` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի դպրոցներում զինղեկների դասընթացների որակը բարձրանա, ուսումնական հաստատություններն ապահովվեն ուսումնական զենքերով, որպեսզի շրջանավարտը բանակ զոկաչովելուց առաջ ինչ-որ չափով տիրապետի զենքի օգտագործմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am