Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

ԼՂՀ Աստղաշեն գյուղում բացվել է արվեստի դպրոց


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵ: Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում հոկտեմբերի 22-ին բացվել է արվեստի դպրոց` երեւանաբնակ աստղաշենցի Վիլհելմ Կարապետյանի նյութական օժանդակությամբ: Մոտ մեկ տասնյակ խմբակներ ունեցող դպրոցում կուսանեն 60-ից ավելի երեխաներ` Աստղաշենից եւ հարեւան գյուղերից: Դպրոցի պարարվեստի, կերպարվեստի եւ երաժշտության բաժիններում կդասավանդեն Ստեփանակերտից ժամանած մասնագետներ:

«Համոզված եմ, որ Աստղաշենում արվեստի դպրոցի բացումը նոր որակ կհաղորդի համայնքի եւ շրջակա գյուղերից դպրոցում ուսանող երեխաների հոգեւր դաստիարակությանը»,-«Արմենպրես»-ին ասել է արվեստի դպրոցի բացման արարողությանը մասնակցող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նշենք, որ դպրոցի բացմանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Վ. Կարապետյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ