Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանում մեկնարկում են ռազմածովային ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ

Իրանում մեկնարկում են ռազմածովային ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ

ԹԵՀՐԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթի Պարսից ծոցում սկսվում են Իրանի զինուժերի Էլիտային ստորաբաժանման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) եռօրյա պլանային լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաեւ ցամաքային եւ ռազմաօդային ուժեր: Այդ մասին այսօր հաղորդել Է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Հուսեյն Սալամիին:

 

«Մեծ մարգարե-5» լայնամասշտաբ ծովային զորավարժություններ կսկսվեն հինգշաբթի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հիմնման տարեդարձի օրը: Զորավարժությունները տեղի կունենան Պարսից ծոցում եւ Օրմուզի նեղուցում»,-ասել Է Սալամին: Գեներալի խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը տակտիկական գործողությունների փորձարկումն Է՝ ժամանակակից զենքի օգտագործմամբ, ինչպես նաեւ երկրի զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացումը: Իրանը այսօրինակ զորավարժություններ անցկացնում Է ամեն տարի եւ, որպես կանոն, վարժանքների շրջանակներում իրականացվում են Իրանի հրթիռային տեխնիկայի նորագույն նմուշների փորձարկումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am