Մ. Ավետիսյանը եւ Մ. Խաչատրյանը` «Բաթումի գավաթե թենիսի ավանդական միջազգային մրցաշարի հաղթող
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Հայաստանի պատանի թենիսիստները փայլուն ելույթ են ունեցել Վրաստանի Բաթում քաղաքում ավարտված «Բաթումի գավաթե թենիսի ավանդական միջազգային մրցաշարում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Հայաստանի թենիսի ýեդերացիայում, 10 տարեկան աղջիկների մրցումներում 1-ին տեղը զբաղեցրել է Միլենա Ավետիսյանը, 12-տարեկան տղաների մրցաշարում` Միքայել Խաչատրյանը: 12 տարեկան աղջիկների մրցաշարում Կարինե Թությանը նվաճել է 2-րդ, իսկ Անի Սաýարյանը՝ 3-րդ տեղը: 10 տարեկան տղաների մրցումներում Դավիթ Նազարեթյանը 5-րդն Էր, իսկ 8-ամյա Էդգար Նազարեթյանն արժանացել է հատուկ մրցանակի` որպես ամենափոքր եւ հեռանկարային թենիսիստ: