ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղուե ցանցում
նոյեմբերի 1-ին շահագործման կհանձնվի Արմավիր-Արագած ուղղությամբ երթեւեկող
էլեկտրագնացքը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղիե
ընկերության մամուլի ծառայությունից, համաձայն չվացուցակի՝ էլեկտրագնացքը
կուղեւորվի ամեն օր Արմավիրի կայարանից ժամը 12:40 (ժամանումը Արագածի
կայարան՝ 13:57), իսկ Արագածից՝ ժամը 14:20 (ժամանումը Արմավիրի կայարան՝
15:37):Տոմսի արժեքն է ընդամենը 300 դրամ: Ուսանողների համար նախատեսված է 50%
զեղչ:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲ ընկերությունը «Ռուսական
երկաթուղիներե ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղիե ՓԲԸ
կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵե ՓԲ ընկերությանը` համաձայն Կոնցեսիոն
պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման
ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: