Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Երեւանի պետական կամերային երգչախումբը հանրապետությունում հանդես կգա Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգային ծրագրով


ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Երեւանի պետական կամերային երգչախումբը հանրապետությունում հունիս- հուլիսին հանդես կգա Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հարություն Թոփիկյանը, ծրագրի նպատակը Կոմիտասի մեծությունը ներկայացնելն է: «Վերջապես ժամանակն է, որ Կոմիտաս «խորհրդանիշիցե վերադառնանք մեր հարազատ Կոմիտաս խմբավարինե,- նշեց Հ. Թոփիկյանը: Համերգաշարում կհնչի Կոմիտասի աշխարհիկ խմբերգային ժառանգության մեծ մասը, ինչպես նաեւ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Համերգը կմեկնարկի հունիսի 13-ին: Երգչախմբի մենակատարներն են Սեյրան Ավագյանը (բարիտոն), Արսեն Ավետյանը (տենոր), Թամարա Մոսինյանը (սոպրանո), Մաքրուհի Խաչատրյանը (սոպրանո), Կամո Մատինյանը (տենոր), Լիլիթ Եդիգարյանը (սոպրանո): Երեւանի պետական կամերային երգչախումբը մշտապես ելույթներ է ունենում նաեւ արտասահմանում: Նա 2009թ-ի մայիսի 4-8-ը երրորդ անգամ հրավիրվել էր մոսկովյան «Հարությունե փառատոնին: Մենակատար Լ. Եդիգարյանի խոսքով, ռուս հանդիսատեսը ցնցված էր երգչախմբի բարձր կատարողականից: «Դրա վկայությունն էր դահլիճի խանդավառ ընդունելությունըե,- ասաց նա: Նշենք, որ Երեւանի կամերային երգչախումբը ստեղծվել է 1996թ-ին՝ խմբավար Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ: 2009թ-ին Երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ եւ ընդգրկվել Հայաստանի պետական üիլհարմոնիայի կազմում՝ վերանվանվելով Երեւանի պետական կամերային երգչախումբ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ