Երեւանի պետական կամերային երգչախումբը հանրապետությունում հանդես կգա
Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգային ծրագրով
00:00, 27 Մայիս, 2009
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Երեւանի
պետական կամերային երգչախումբը հանրապետությունում հունիս- հուլիսին հանդես
կգա Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Ինչպես այսօր մամուլի
ասուլիսում ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հարություն
Թոփիկյանը, ծրագրի նպատակը Կոմիտասի մեծությունը ներկայացնելն է: «Վերջապես
ժամանակն է, որ Կոմիտաս «խորհրդանիշիցե վերադառնանք մեր հարազատ Կոմիտաս
խմբավարինե,- նշեց Հ. Թոփիկյանը:
Համերգաշարում կհնչի Կոմիտասի աշխարհիկ խմբերգային ժառանգության մեծ
մասը, ինչպես նաեւ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները:
Համերգը կմեկնարկի հունիսի 13-ին:
Երգչախմբի մենակատարներն են Սեյրան Ավագյանը (բարիտոն), Արսեն Ավետյանը
(տենոր), Թամարա Մոսինյանը (սոպրանո), Մաքրուհի Խաչատրյանը (սոպրանո), Կամո
Մատինյանը (տենոր), Լիլիթ Եդիգարյանը (սոպրանո):
Երեւանի պետական կամերային երգչախումբը մշտապես ելույթներ է ունենում
նաեւ արտասահմանում: Նա 2009թ-ի մայիսի 4-8-ը երրորդ անգամ հրավիրվել էր
մոսկովյան «Հարությունե փառատոնին: Մենակատար Լ. Եդիգարյանի խոսքով, ռուս
հանդիսատեսը ցնցված էր երգչախմբի բարձր կատարողականից: «Դրա վկայությունն էր
դահլիճի խանդավառ ընդունելությունըե,- ասաց նա:
Նշենք, որ Երեւանի կամերային երգչախումբը ստեղծվել է 1996թ-ին՝ խմբավար
Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Ա Ամենայն Հայոց
կաթողիկոսի հովանավորությամբ: 2009թ-ին Երգչախումբը ստացել է պետական
կարգավիճակ եւ ընդգրկվել Հայաստանի պետական üիլհարմոնիայի կազմում՝
վերանվանվելով Երեւանի պետական կամերային երգչախումբ: