ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Գերմանիայի
Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքում բացվել է հայկական նոր եկեղեցի, որի
օծումը կկատարվի առաջիկա ամիսներին:
Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Հալլեի հայ համայնքի հոգեւոր հովիվ
Մկրտիչ Այվազյանը, եկեղեցին դեռ անուն չի ստացել. անվանակոչությունը կկատարվի
օծման օրը: Եկեղեցու` շուրջ 30 հազար եվրո արժեքով շենքն իր հարակից
կառույցներով գնվել է տեղի հայ համայնքի եւ Գերմանիայում հայկական եկեղեցու
առաջնորդարանի միջոցներով: Գնումից հետո շենքը հիմնովին վերանորոգվել է
հայկական եկեղեցուն բնորոշ ոճով: Ծրագրվում է նաեւ եկեղեցու շենքն արտաքինից
պատել հայկական տուýով, ինչի համար, ըստ նրա, անհրաժեշտ է աջակցություն նաեւ
Հայաստանից:
Մ. Այվազյանի խոսքով` Գերմանիայում այսօր գործում են շուրջ 40 հայկական
միություններ, որոնցից 15-ը եկեղեցական համայնքներ են` կենտրոնացված խոշոր
քաղաքներում. առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին Քյոլն քաղաքում է:
Եկեղեցին գերմանական բողոքական եկեղեցու շենքում է տեղակայված եւ տեղի հայ
համայնքին տրամադրված է 99 տարով: Գերմանիայում ներկայում բնակվում է 40-45
հազար հայ, որոնց գերակշռող մասը թուրքահայեր են: Հայաստանցիներ ընդհանուր
թիվը 10-15 հազար է:
Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն 1860ե գիտամշակութային
կազմակերպության նախագահ, Բոխում քաղաքի Ռուհր համալսարանի` Արեւելյան
Եվրոպայի երկրների պատմության ամբիոնի ասպիրանտ, պատմաբան Ազատ Օրդուխանյանն
«Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց, որ Հալլեիում կա 40-45 հայ ընտանիք. այստեղ
Գերմանիայի` հայաստանցիներից կազմված միակ համայնքն է, որն ունի նաեւ հայերենի
շաբաթօրյա դպրոց եւ պարախումբ: Այս քաղաքում հայերի ճնշող մեծամասնությունը
Շիրակի դաշտավայրից է: «Առհասարակ հայկական եկեղեցական համայնքները
Գերմանիայում կազմված են թուրքահայերից, որոնց անդամավճարներով են հայկական
եկեղեցիները գոյատեւում: Հայաստանցիները, պարսկահայերն ու լիաբանանա-
սիրիահայերն ավելի շատ ընդգրկված են քաղաքական, գիտամշակութային ու
բարեգործական կազմակերպություններում: Ուստի, այս առումով Հալլեի եկեղեցական
միության դեպքը եզակի է: Գերմանիայում Հայաստանի դեսպանատան շենքից հետո այս
շենքը երկրորդ լուրջ հայկական սեփականությունն է երկրումե,-նշեց Ա.
Օրդուխանյանը: Նրա տեղեկացմամբ` Հալլեում է գործում նաեւ հայկական «Մեսրոպե
գիտահետազոտական կենտրոնը, որտեղ լուրջ գիտական աշխատանքներ է տանում գիտնական
Արմենուհի Դրոստ-Աբգարյանը: