Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Պաշտոնապես բացվել է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային նոր համալիրը


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, պաշտոնապես բացվել է ՀՀ պաշտպանության նախարարության նոր շենքը: Շուրջ 26 հա տարածք ընդգրկող համալիրի հիմնական մասնաշենքերում կտեղավորվեն նախարարն իր աշխատակազմով, գլխավոր շտաբն իր օպերատիվ ու կապի վարչությամբ, թիկունքային ծառայությունները, տեղակայված է կոլեգիայի դահլիճը` նախատեսված 380 հոգու համար, հանդիսությունների սրահը, ճաշարանը, ýիզպատրաստության սրահները, բուժսենյակներ եւ այլն: Օժանդակ շինություններում տեղ են գտել լողավազանը, կաթսայատունը, սպորտային հրապարակներն ու համալիրը, անցագրային կետերը, զորանոցը, կապի կենտրոնացված համակարգը, հրաձգարանը, փակ ու ընդարձակ ավտոկայանատեղին ու մեծ հրապարակ, որը հարմար կլինի նաեւ ուղղաթիռների վայրէջքի համար: Համալիրի շինարարության արժեքը շուրջ 13 միլիարդ դրամ է, որն ստացվել է արտաբյուջետային միջոցների հաշվին: Հիշեցնենք, որ դեռեւս 1993թ. ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ նոր շենքային համալիր կառուցելու համար նախկին հիվանդանոցային համալիրի շենքը հանձնվել էր նախարարությանը, սակայն ýինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարություն չէր նախաձեռնվել: 2005 թ. դեկտեմբերին համալիրի երրորդ մասնաշենքի հիմքում այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսանի մասնակցությամբ տեղադրվել էր պարկուճ, որը մեր ժողովրդին ուղղված բարգավաճման եւ խաղաղության մաղթանքով հուշագիր էր պարունակում: Դրանից հետո աշխատանքները մեծ թափ են առել: Նախ, համալիրի շինարարության գլխավոր կապալառու է ճանաչվել ռուսական «Ինգեօկոմ-Երեւանե ընկերությունը, ապա ավելի ուշ նա փոխվել է. ՊՆ-ն իր ձեռքն է վերցրել համալիրի կառուցումը: Վերջինիս նախագծումը վստահվել է «Հայնախագիծե ինստիտուտին, ճարտարապետներն են Ստեփան Լազարյանը, Ռուբեն Հասրաթյանը, Լեւոն Քրիստափորյանը եւ Հայկ Այվազյանը: Ընդհանուր առմամբ, պայմանագրեր են ստորագրվել շուրջ տասը կապալառու, նույնքան էլ ենթակապալառու շինարարական ընկերությունների հետ: Ներկայումս ընթացքի մեջ են կառույցի կահավորման, հակահրդեհային եւ անվտանգության համակարգերի, համակարգչային կապի մոնտաժման, ինչպես նաեւ հարակից մեծ տարածքի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Շենքի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այլ բաձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառման բացման խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ այսօր իրենց համար կրկնակի տոն է, քանզի Հայաստանի անկախության օրը բացվում է պաշտպանության նախարարության նորակառույց շենքը: «Հուզիչ եւ պարտավորեցնող է այս պահը, երբ ՊՆ-ն հանրապետության 17-րդ տարեդարձը նշանավորում է իր շենքի նորամուտով: Մայրաքաղաքի հյուսիսային բարձունքներից մեկում շուքով խոյացած այս համալիրն արժանապատվություն է ներշնչում եւ խորացնում հավատը, որ իսկապես կայացած պետություն ունենք, որը մտահոգ է նաեւ սեփական բանակի բարեկեցությամբե,- ասել է նախարարը: Նրա կարծիքով, անվիճելի է, որ հայ զինվորականը նվաճել է արժանապատիվ պայմաններում ծառայելու իրավունքը: Նախարարն անհրաժեշտ է համարել նշել, որ այս համաձակ նախագծի հեղինակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ով դեռեւս 90-ական թվականների սկզբներին, լինելով պաշտպանության նախարար, կարողացել եւ ձեռնամուխ է եղել հանրապետությունում նախադեպը չունեցող այս հսկայածավալ համալիրի կառուցման դժվարագույն գործին, որն ավարտին հասցվեց հանրապետության անկախության օրը: «Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զորքերի ղեկավարումը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու համար: Այս շենքն արտացոլում է ՊՆ-ի ենթակառույցների օպտիմալացումը, հնարավորություն ընձեռում խուսափել ամբողջ Երեւան քաղաքով եւ նրա շրջակաքով ցրված բազմաթիվ շենք-շինությունների շահագործման, միմյանց կրկնող սպասարկման եւ զանազան այլ գործառույթների իրականացման անհրաժեշտությունից: ՀՀ ՊՆ-ի եւ զինված ուժերի Գլխավոր շտաբի ստորաբաժանումների կենտրոանցումը մեկ շինության մեջ խորհրդանշում է նաեւ ՀՀ ԶՈՒ-ի ինտեգրված ղեկավարման համակարգը, որը նույնպես ՀՀ նախագահի` որպես ռազմական ոլորտի փորձառու ղեկավարի, բազմամյա գործունեությամբ հաստատված նախաձեռնությունն էե,- ընդգծել է Ս. Օհանյանը: Այդ համակարգն առաջիկայում կհաստատվի պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ: Նախարարը հիշեցրել է, որ բանակաշինությունը երբեք ավարտուն չի կարող լինել եւ ժամանակի յուրաքաքանչյուր փուլ նոր հրամայականներ է առաջադրում: Ս. Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ ԶՈՒ-ի Գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ` ներկայումս լուրջ բարեփոխումներ են իրականացվում պետության ռազմական կառույցում: «Բարեփոխումների արդյունքում մենք կունենաք էլ ավելի հզոր եւ կատարելագործված բանակ, որն ընդունակ կլինի չեզոքացնել ՀՀ-ին եւ Արցախին սպառնացող ցանկացած ագրեսիաե,- ասել է Ս. Օհանյանը: Նա վստահեցրել է, որ իրենց հետագա արդյունավետ աշխատանքով ապացուցելու են, որ արժանի են պետության այսպիսի հոգատարությանը: Ս. Օհանյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել ՀՀ նախագահին, կառավարությանը, շենքի շինարարությանը մասնակցած շինարարներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են նեդրել այս հրաշակերտ կառույցն ավարտին հասցնելու համար: ՀՀ ՊՆ-ի նոր շենքի եւ Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ իր բարեմաղթանքը եւ աղոթքն է հնչեցրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Գեղեցիկ եւ փառաշուք այս կառույցը, որն իր հնարավորություններով եւ արդի սարաքավորումներով լիովին ծառայելու է մեր բանակի հզորացմանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանությանը, վկայությունն է մեր երկրի առաջընթացի: Մեր ժողովուրդը մեծ զոհողություններ է կրել, որպեսզի այսօր բոլորս արժանիորեն հպարտանանք մեր երկրի խաղաղ կյանքի հաջողություններով, ձեռքբերումներով եւ առաջին հերթին մեր բանակի օրինակելի կազմակերպվածությամբ եւ մարտունակությամբ: Այսօր մեր բանակում ավանդներ են հաստատվում համապատասխան մեր ժամանակների սպառազինությանը, ռազմական տեխնիկայի հնարավորություններին, բայց նրա գերագույն ավանդը մեզ փոխանցված այն ոգին է, որով մեր հայրերը պաշտպանել են մեր հավատն ու հայրենիքը, այն նվիրումը, որով ջանացել են վերականգված տեսնել միասնական Հայաստանի պետականությունը, միասնական հայ ժողովրդի խաղաղ կյանքըե,- նշել Է Ամենայն հայոց կաթողիկոսը: Նրա խոսքով, հայրենյաց պաշտպանի հավատարիմ հոգին է, որից ծնունդ է առնում ազնիվ ծառայությունը, զորավարական տաղանդը, շնորհները` հաստատուն մնալու աստվածասիրության եւ մարդասիրության արժեքների վրա, որոնք ճշմարիտ են, մնայուն եւ դեպի Աստված առաջնորդող: «Այդ արժեքները ոչ միայն բանակում, այլեւ մեր կյանքի բոլոր ասպարեզներում պետք է ամրագրենք` իբրեւ սկզբունք եւ նկարագիր: Այդ արժեքներով մեր բանակը միշտ կմնա հայրենասիրության եւ առաքինության չափանիշ: Այսօր մեր բանակում իրենց հոգեւոր ծառայությունն են մատուցում նաեւ հայ եկեղեցականները, ովքեր լիահույս իրենց նպաստը պետք է բերեն հայ զինվորի պայծառ, քաջասիրտ ու հպարտ նկարագրի զորացմանը` զինվոր, ով պաշտպանում է Հայաստանի անկախությունը, սահմանները, մարմնավորում մեր ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու կամքն ու իրավունքըե,- նշել Է Գարեգին Երկրորդը` իր հայրապետական օրհնությունը հղելով հայ ազգին: Նրա խոսքով, «սկիզբ է առնում պաշտպանության նախարարության եւ հայոց բանակի կյանքում նոր հաջողությունների ժամանակաշրջանըե: Նախագծի գլխավոր ճարտարապետ Ստեփան Լազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շենքը կառուցել են` համապատասխան այն գերատեսչության կերպարին, որին նա ծառայելու է: «Այդ իսկ պատճառով շենքն իր կերպարով շատ լուրջ է ստացվելե,- ասել է նա: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը եւ միջոցառմանը ներկա բարձրաստիճան պաշտոնյաները Ս. Օհանյանի ուղեկցությամբ շրջել են շենքում, ծանոթացել շենքային պայմաններին եւ նրա ենթակառուցվածքներին: ՊՆ-ի նոր շենքի բացման արարողությունից հետո ՀՀ զինված ուժերի պատվոպահակային վաշտի զինծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքով: Նրանք ցուցադրել են զանազան հմտություններ, բարդ ու գեղեցիկ հնարքներ` զենքի կիրառմամբ: Վարժանքը եզրափակվել է ինքնաձիգների սվին-դանակների վրա եղած փոքր դրոշակներով ՀՀ եռագույնի պատկերմամբ, ինչը մեծ հիացմունք է առաջացրել բարձրաստիճան ղեկավարության եւ հյուրերի շրջանում: ԶՈւ ԳՇ նվագախմբային ծառայության ղեկավար, ԶՈւ գլխավոր դիրիժոր, փոխգնդապետ Արմեն Պողոսյանի ղեկավարությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախումբը հանդես է եկել շարահրապարակային համերգով: Նախ հնչել է հայտնի «Ծաղկող գարունե ստեղծագործությունը, ապա Ռոբերտ Պետրոսյանի «Հայկական պարե-ը: Նվագախմբի տղաները ոչ միայն հաջողությամբ կատարել են ստեղծագործությունները, այլեւ դրան զուգահեռ պարել` հիացնելով միջոցառմանը ներկա ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ