ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Հանրապետության հրապարակի
վերակառուցված շատրվանները կգործարկվեն մինչեւ նոյեմբերի 1-ը: Ինչպես
«Արմենպրեսե-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ
բարեկարգման վարչության պետ üրունզե Բասենցյանը, շատրվանները կաշխատեն
յուրաքանչյուր օր բացի երկուշաբթիից: Այդ օրերին կիրականացվեն ջրավազանի
մաքրման եւ սարքավորումների տեխզննման աշխատանքներ:
Նշենք, որ գունաձայնային համակարգով աշխատող շատրվանները գործում են
յուրաքանչյուր օր` երեկոյան ժամը 21:00-23:00, ցուցադրվում է ջրային շոու:
Հրապարակի շատրվանային համալիրը վերջին անգամ նորոգվել էր 21 տարի առաջ:
Ջրային այս կառույցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլից
Երեւանի քաղաքապետարանի կողմից: Շինարարական մասն իրականացրել է տեղի
կազմակերպություններից մեկը, իսկ գունաձայնային համակարգերի ներկրումը,
տեղադրումն ու մոնտաժը` ýրանսիական «Ակուա-շոուե ընկերությունը: Վերջինս նույն
տեխնոլոգիայով շատրվաններ է կառուցել աշխարհի մի շարք երկրներում, սակայն
ջրային կառույցներից եւ ոչ մեկը մյուսին նման չէ: