Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում վերաբացվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին
1 րոպեի ընթերցում
ԱՐՄԱՎԻՐ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում մեծ հանդիսավորությամբ վերաբացվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին: Անմխիթար վիճակում գտնվող եկեղեցին, որը կառուցվել է դեռեւս 1854 թվականին, վերանորգվել է ձեռներեց Ռուբեն Գրիգորյանի հովանավորությամբ: Եկեղեցին վերաօծեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Հայրենի գյուղում եկեղեցու վերաբացմանը ներկա էր նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որը ներկաներին շնորհավորեց տոնի առթիվ, միացավ հավատացյալ ժողովրդի աղոթքին: