Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ժողովրդական երգիչ ճանաչվեց Սեւակ Ամրոյանը


ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): «Շանթե հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչե նախագծի հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Նրա անունը նախօրեին «Շանթե-ի ուղիղ եթերում հայտարարվեց նախագծի գալա-համերգից հետո: Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի խոսքով, նախագիծը ժողովրդականություն էր վայելում առաջին օրվանից եւ դրան մասնակցելու համար դիմել էին շուրջ 400 երիտասարդներ: Նախագծին մասնակցել են 14-ը, իսկ եզրափակիչ փուլ դուրս են եկել երեք մասնակիցներ` Նարեկ Պողոսյանը, Արմեն Դավթյանը եւ Սեւակ Ամրոյանը: Ժողովրդական երգչի կոչմանը Ս. Ամրոյանն արժանացել է հեռուստադիտողների կողմից մեկշաբաթյա SMS-քվեարկության արդյունքում: Հաղթողին հեռուստաընկերության կողմից շնորհվեց խորհրդանշական արձանիկը եւ 1մլն դրամ: Բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր: Ա. Եզեկյանը նշեց, որ «Ժողովրդական երգիչե-ը դիտելու հնարավորություն ունեն նաեւ Շիրակի մարզում, Վանաձորում, Սպիտակում, Հրազդանում, Գավառում: Նա հավաստիացրեց, որ նախագծի բոլոր մասնակիցները ներգրավվելու են պրոýեսիոնալ գործունեության մեջ` ծրագրեր, համերգներ, ձայնագրություններ: Նրանց համար ապահովելու են մասնագիտական միջավայր, եւ ովքեր չունեն մասնագիտական կրթություն` աջակցելու են ստանալ այն: Ծրագիրն անպայման կունենա իր շարունակությունը, այժմ ճշտվում են ժամկետները: 2-րդ «Ժողովրդական երգիչե-ը կլինի նորացված տարբերակով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am