Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Վախճանվել է դերասան Շահում Ղազարյանը


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կյանքի 77-րդ տարում վախճանվեց անվանի հայ դերասան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոýեսոր, վաստակավոր արտիստ Շահում Ղազարյանը: Շահում Արամի Ղազարյանը ծնվել է Ախալցխայում, 1955 թվականին Երեւանում ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ նույն թվականից գրեթե 40 տարի աշխատել Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Այնուհետեւ նա տեղափոխվել է Համազգային թատրոն եւ մանկավարժական աշխատանքի անցել ԵԹԿՊԻ-ում, միաժամանակ զբաղվել նաեւ ասմունքով: Հանդես է եկել հեռուստաբեմադրություններում եւ կինոýիլմերում (Կյանքի լավագույն կեսըե, «Հին օրերի երգըե): Արվեստասերներին հայտնի են նրա ստեղծած Աբիսողոմ աղան (Մեծապատիվ մուրացկաններե), Մամփրե արքան (ըստ Մուշեղ Գալշոյանի համանուն ստեղծագործության բեմադրության) եւ այլ կերպարներ: Շահում Ղազարյանը 1981 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, 1999-ին պարգեւատրվել Մովսես Խորենացու մեդալով: Հանգուցյալը հուղարկավորվելու է հունվարի 10-ին, Գ. Սունդուկյանի անվան թատրոնից:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ