Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

ýրանսահայ նկարչուհի Ասիլվան Երեւանում կկազմակերպի իր աշխատանքների երկրորդ անհատական ցուցահանդեսը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Փարիզաբնակ նկարչուհի Ասիլվան երեք տարվա ընդմիջումից հետո առաջիկա նոյեմբերին բացելու է իր աշխատանքների արդեն երկրորդ անհատական ցուցահանդեսը: Այս անգամ արվեստասերներին նա ներկայանալու է Հայաստանի ազգային պատկերասրահում` ներկայացնելով գեղանկարչական 40 աշխատանք` թղթի վրա: Ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում նկարչուհին եղավ Երեւանում` համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելով պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Փարիզ վերադառնալուց առաջ նկարչուհին «Արմենպրեսե-ին ասաց, որ Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարար Կամո Աթայանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն ցուցահանդեսը փակելուց անմիջապես հետո աշխատանքների մի մասը պետք է ներկայացվեր Ստեփանակերտում, սակայն դա հետաձգվել է եւ, գուցե, եկող տարի այնտեղ կազմակերպվի նրա անհատական ցուցահանդեսը: Այստեղ գտնվելու 20 օրերի ընթացքում Ասիլվան ծանոթացել է տեղի մշակութային կյանքին, այցելել ցուցահանդեսներ եւ գործընկերների արվեստանոցներ, շրջագայել հանրապետությունում, մասնավորապես` հայ գրողների հետ ներկա գտնվելով Զանգակատանը՝ Պարույր Սեւակի տան բակում կայացած պոեզիայի տոնին: Մինչեւ 2004 թվականը Երեւանում Ասիլվային քչերը գիտեին, սակայն այդ թվականի սեպտեմբերի սկզբին նա Հայաստանի նկարչի տանը բացել է առաջին անհատական ցուցահանդեսը` արժանանալով հանրության ուշադրությանը: Նրա այցելուների թվում էին Ռուսաստանի, Իտալիայի, այլ երկրների դեսպաններ, ýրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանը, հյուրեր Փարիզից եւ Կ. Պոլսից, իսկ փակումը կատարել է այդ շրջանում Հայաստանում üրանսիայի դեսպան Անրի Կյունին: Իր աշխատանքներից մեկը՝ «Մեծ եղեռնըե, նկարչուհին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին: 2005 թվականին Ասիլվայի նախաձեռնությամբ Երեւանի «Ականթե արվեստի սրահում կազմակերպվել է Եվրոպայի, Ասիայի, Աýրիկայի եւ Ամերիկայի 10 երկրների 16 նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը՝ հեղինակների մասնակցությամբ: Իսկ անցյալ տարի նկարչուհին կարճաժամկետ այցով եղել է Լեռնային Ղարաբաղում: Ասիլվան ծնվել եւ ուսում է առել Թուրքիայում, այնուհետեւ հաստատվել Փարիզում: Ունի դուստր եւ տղա, որոնք երեք տարի առաջ Հայաստանում մասնակցել են մոր անդրանիկ ցուցահանդեսի բացմանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ