Ն. Իսաջանյան. «Իմ աշխատանքները հայրենիքից հեռու երկարատեւփնտրտուքների արդյունք ենե
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ կտավներում իրական աշխարհի` ոչ ավանդական եղանակներով, գույների ու լուսաստվերի ոչ սովորական համադրությամբ արտացոլումը երկարատեւ փնտրտուքների արդյունք է, որին ես կարողացա հասնել հայրենիքից երկարատեւ բացակայության ընթացքումե,-ամերիկահայ գեղանկարչուհի- ավանգարդիստ Նարինե Իսաջանյանն այս կերպ ներկայացրեց «Ականաթե պատկերասրահում դեկտեմբերի 9-ին բացված իր անհատական ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված էին արվեստագետի վերջին ժամանակներում ստեղծված 30 աշխատանքներ` պատկերված ավազի եւ յուղաներկի միջոցով: Ըստ արվեստաբան Լիլիթ Սարգսյանի` Ն. Իսաջանյանի աշխատանքներում գերիշխողը զգայականն է. հեղինակը փորձում է գույների միջոցով ներազդել մարդու ոչ թե մտավոր, այլ զգացմունքային աշխարհի վրա: «Ն. Իսաջանյանի ստեղծագործություններն արվեստի մինիմալիստական դրսեւորումներից են, որոնք մինիմալ միջոցներով, իրականության մինիմալ հաղորդմամբ կտավին տալիս են որոշակի իմաստե,- ասաց Լ. Սարգսյանը: