Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ռենե վան դեր Լինդենը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը երկօրյա այցով ժամանել է Հայաստան: ԵԽԽՎ նախագահն այսօր հանդիպել է Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Ցեղասպանության ազգային թանգարանում շրջելուց հետո իր տպավորություններն է թողել թանգարանի հուշամատյանում։ «1915 թվականին հայերը շատ են տանջվել, դա մեծ ցավ է։ Պետք է հուսալ, որ պատմությունը երբեք չի կրկնվի: Հարկավոր է աղոթել բոլորի համար։ Համոզված եմ, ԵԽԽՎ-ն օգտակար կլինի Հայաստանին՝ կայուն, հարուստ Եվրոպայի կազմում հաշտության մեջ ապրելու գործումե,-գրել է նա։ Օգոստոսի 19-ին խորհրդարանում նախատեսված են Ռենե վան դեր Լինդենի հանդիպումներ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների, ԱԺ քաղաքական ուժերի հետ, ինչպես նաեւ առանձնազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Նույն օրը նախատեսված են հանդիպումներ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ