Հասարակական

Երեւանում բացվեց գեղանկարիչ Հենրիկ Մամյանի գրաýիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Մուրադյան): «Ես չեմ պատկերացնում հայ գրաýիկան առանց Հենրիկ Մամյանի. նրա գրաýիկական աշխատանքները Էդգար Շահինի եւ Գրիգոր Խանջյանի աշխատանքների շարունակությունն էե,- նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը` գեղանկարիչ Հենրիկ Մամյանի գրաýիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման առիթով: Հենրիկ Մամյանի այսօր ցուցադրությանը ներկայացրած 250 աշխատանքները նրա ձեւավորած գրքերի նկարազարդումների եւ ազատ դազգահային աշխատանքների վերջնական էսքիզներ են: «Ինձ համար նկարչությունը հաճույք չէ, այլ տառապանք եւ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն այդ տառապանքի արտահայտությունն ենե,- նկատում է Հենրիկ Մամյանը: Իր ստեղծագործական աշխատանքի ընթացքում հեղինակը ձեւավորել է շուրջ 450 գեղարվեստական գիրք, որոնց թվում` Լ. Շանթի «Հին աստվածներըե, Ա. Իսահակյանի «Լիլիթե լեգենդը, Ե. Չարենցի «Ամբոխները խելագարվածե, Սողոմոնի «Երգ երգոցըե եւ այլն: Շուտով նա կավարտի նաեւ Հ. Թումանյանի «Անուշե պոեմը, որի վրա աշխատում է շուրջ 15 տարի: Հենրիկ Մամյանը ստեղծագործական եւ մանկավարժական երկար ճանապարհ է անցել. դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում, այժմ ղեկավարում է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի նկարի բաժինը: 6-7 անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Ադրբեջանում, Հարավսլավիայում, Լեհաստանում եւ այլուր: Իսկ անհատական ցուցահանդեսով Հայաստանում Հենրիկ Մամյանը ներկայանում է երկրորդ անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում