Հասարակական

Ծալկայի շրջանում կվերաբացվի Սբ Գեւորգ եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԱԽԱԼՔԱԼԱՔ« 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 7-ին Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում տեղի կունենա տեղի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծումը ու վերաբացումը: Ինչպես տեղեկացնում Է Ա-ԻՆüՈ-ն, Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է1866- 1867 թվականներին: Խորհրդային տարիներին` 1930-ականների վերջին« եկեղեցու վերջին հոգեւորականը արտաքսվել է գյուղից եւ եկեղեցին վերածվել է պահեստի: 2003թ աշնանը մոսկվայաբնակ ղուշչեցի Ստեփան Բարոյանի միջոցներով եկեղեցին վերանորոգվել եւ կարգի է բերվել: Ապրիլի 7-ին` Աստվածամոր ավետման տոնին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ եւ Սամցխե- Ջավախքի առաջնորդական փոեխանորդ Բաբկեն աբեղա Սալբիյանի մասնակցությամբ եկեղեցին կվերաօծվի: Հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինեն Թբիլիսիում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Վան Բայբուրդյանը եւ Հայկ Մելտոնյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Ծալկայի շրջանային վարչության նախագահ Միխաիլ Չգիտիշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում