Հասարակական

Վախճանվել Է հայ գրականության նվիրյալ բարեկամ

2 րոպեի ընթերցում

լատվիացի անվանի բանաստեղծ Մարիս Չակլայսը ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Լատվիայում իր անժամանակ մահկանացուն Է կնքել հայ գրականության նվիրյալ բարեկամ, անվանի բանաստեղծ եւ թարգմանիչ Մարիս Չակլայսը: 1940 թվականին ծնված Չակլայսը, սկսած 60-ական թվականներից, իր մի շարք բանաստեղծական ժողովածուներով արդեն պատվավոր տեղ Էր գրավել իր հարազատ լատվիացի ժողովրդի սրտում, գրական ասպարեզ մտնելով որպես մարդկային բարձր ու վեհ կեցվածքի երգիչ, կենսահաստատման իր ուրույն փիլիսոփայությամբ: Նույն 60-ակններից Չակլայսն արդեն հրաշալի գիտեր հայ գրականության հին ու նոր մեծերին եւ թարգմանում Էր Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Պարույր Սեվակ: Գրել Է Հայաստանին նվիրված բազում բանաստեղծական շարքեր, որոնց վերնագրերն իսկ խոսում են հայոց պատմության ու մշակույթի նրա իմացության, սիրո ու հարգանքի մասին՝ «Խաչքարի ձայնըե, «Մագաղաթի թերթիկների ձայնըե, «Քամիներից Է փրկվել քարըե, «Վերադարձ դեպի Հայաստանե պոեմը, ինչպես նաեւ՝ մի շարք ակնարկներ եւ հոդվածներ: Հայ ժողովրդի լավագույն բարեկամ Չակլայսի հետաքրքրությունները հայ գրական- մշակութային կյանքի, եւ ընդհանրապես հայ իրականության նկատմամբ ունեցած հետաքրքրությունները մինչեւ նրա կյանքի վերջն այդպես Էլ չդադարեցին: Չակլայսը կատարել Է նաեւ հայ ժամանակակից հեղինակների՝ Հովհաննես Գրիգորյանի, Արեւշատ Ավագյանի, Դավիթ Հովաննեսի եւ ուրիշների գրական գործերի թարգմանություն: Չակլայսը, հիրավի, հայ գրականության եւ մշակույթի կամավոր դեսպանն Էր, որի ընթերցողները Հայաստան աշխարհն իրենց համար հայտնաբերում, տեսնում եւ ճանաչում Էին նախեւառաջ նրա աչքերով: Իսկ Չակլայսի կապը Հայաստանի հետ սկսվել Էր Յանիս Ռայնիսի հոդվածից. «Ես կարդում Էի այդ հոդվածն ու մտածում, որ ձեր պատմության ու ձեր երկրի մեջ ներկա Է մի մշտական ճակատագրականություն: Ես ինքս Էլ փոքր երկրի զավակ եմ, իմ ժողովուրդը նույնպես սեղմված Է եղել կայսրությունների միջեւ: Ես անպայման որոշեցի լինել Հայաստանում: Առաջին անգամ եկա 60-ականների վերջերին®ե, -ժամանակին խոստովանել Է բանաստեղծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում