Տավուշում շահագործվել է Սեւան-Դիլիջան թունելը եւ 119 կմ միջպետական նշանակության ճանապարհը
1 րոպեի ընթերցում
ԲԵՐԴ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Սաշա Ապերյան):Լինսի հիմնադրամի 5,7 մլրդ դրամ ծրագրային ներդրումներով Տավուշի մարզում շահագործման են հանձնվել Սեւան-Դիլիջան 2,2 կմ երկարությամբ թունելը, ինչպես նաեւ Սեւան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչեւ Այրումի խաչմերուկ ծգվող 119 կմ երկարությամբ միջպետական նշանակության ճանապարհը: Շինարարական աշխատանքներն իրականացրել են մրցույթում շահած վեց կազմակերպություններ, իսկ շահագործված բարձրակարգ ճանապարհը զգալիորեն կնպաստի մարզում զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Հայկ Բուդաղյանը, 2003թ. պետբյուջեից հատկացված 406,3 մլն դրամը նպատակամղվել է միջպետական նշանակության ճանապարհների ընթացիկ նորոգումների պահպանությանը, շահագործմանը, ինպչես նաեւ ներմարզային առանձին ճանապարահատվածներում արհեստական կառուցվածքների վերականգնմանը: