Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Գյումրիում ընդդիմության հանրահավաքն ավարտվեց բախումներով


ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄՐԱՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան): «Արդարությունե դաշինքի կողմից մարտի 28-ին Գյումրիի թատերական հրապարակում հրավիրված հանրահավաքն աննախադեպ ավարտ ունեցավ: Հանրահավաքի սկսվելուց մի քանի րոպե հետո հավաքվածների մեջ տեղի ունեցավ ծեծկրտուք՝ ընդդիմության նկատմամբ ունեցած դեմ կամ կողմ արտահայտությունների պատճառով: Հանրահավաքի կազմակերպիչներին այդպես Էլ չհաջողվեց մեղմել կրքերը, ավելին՝ ամբոխի միջից նետված ձվերը խոսում Էին հանրահավաքը վերսկսելու անմտության մասին: Մինչ «Արդարությունե դաշինքի ղեկավարները փորձում Էին շարունակել իրեց ելույթը, ժողովրդի բախումները շարունակվում Էին: Այդյունքում մարմնական վնասվածքներով Գյումրի Գյուլբեկյանի անվան վիարբույժական հիվանդանոց են տեղափոխվել երեք ոստիկաններ: Մարզի գլխավոր դատախազի պարզաբանումով, ոստիկանները ահազանգ ստանալով անկարգության մասին, Թատերական հրապարակ Էին եկել կրքերը հանդարտելու համար, սակայն, իրենք են ենթարկվել քաշքշուկի: Նշենք, որ ցույցը, ըստ Շիրակի մարզի դատախազի, արտոնված չԷր: Դեպքի առնչությամբ հարուցվել Է քերական գործ, ձերբակալված Է չորս մարդ:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]