Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Կրասնոդարի երկրամասում 500 հազար հայ է բնակվում


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ի առավոտյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայից մեկնեց Կրասնոդարի երկրամաս, որտեղ նրան դիմավորեց երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, պաշտոնատար այլ անձինք: Մարզի վարչակարգի շենքում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը եւ երկրամասի նահանգապետը քննարկեցին Հայաստանի եւ Կուբանի երկրամասի միջեւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Ալ.Տկաչովը մասնավորապես համագործակցության հաջող օրինակ համարեց «Պրոմեթեյե ընկերության մասնակցությունը մարզում կառուցված «Գոլուբոյ պոտոկե գազատարի շինրարությանը: Իսկ «Պլատան լյուքսե հյուրանոցում Ռ.Քոչարյանը եւ Ալ.Տկաչովը հանդիպեցին մարզի, ՌԴ հայրերի միության քաղաքային եւ շրջանային կառույցների ղեկավարների հետ: Մեկօրյա այցի ընթացքում ՀՀ նախագահը եղավ նաեւ տեղի հայկական եկեղեցում, որտեղ նրան դիմավորեց հայերի հոծ բազմություն: ՀՀ նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ շուտով Ռոստովում լիարժեք կգործի հյուպատոսություն, Հայաստանի հետ կապը կդառնա կայուն, եւ ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի որեւէ խնդրի լուծման համար մեկնել Մոսկվա կամ Սանկտ-Պետերբուրգ: Կրասնոդարի երկրամասում պաշտոնական տվյալներով ներկայումս բնակվում է 500 հազար հայ (ընդհանուր բնակչության 10 տոկոսը) եւ իրավախախտների մեկ տոկոսն էլ չեն կազմում: «Հայերը երկրամասի համար ոչ մի խնդիր չեն առաջացնում, նրանք մեր հասարակության լավագույն այն հատվածն են, ովքեր աշխատում են եւ դրական լումա ներդնումե,-իր խոսքում նշեց Ալ.Տկաչովը: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունում ամենամեծ թվով հայեր ապրում են այս երկրամասում, նրա հետ Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազում է ընդամենը 4 մլն ԱՄՆ դոլար: Անցյալ տարի Կրասնոդարի երկրամասում պղծվեցին հայկական գերեզմաններ: Կատարվածը համարելով վանդալիզմ՝ Ալ.Տկաչովը նշեց, որ հանցագործների մի մասն արդեն պատժվել է, մյուսները գտնվում են կալանքի տակ: Հունվարի 18-ի երեկոյան ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ