Հասարակական

«Արժանապատիվ ապագաե և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում են դաշինք կազմած

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: (թղթ. Մենուա Սողոմոնյան): Մայիսի 25-ի ՀՀ ԱԺ ընտրություններում «Արժանապատիվ ապագաե և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները համամասնական ընտրակարգով հանդես են գալու «Արժանապատվություն, Ժողովրդավարություն, Հայրենիքե միջկուսակցական դաշինքի կազմում: Պատգամավորության թեկնածուների առաջադրման ցուցակում առաջինը «Արժանապատիվ ապագաե կուսակցության նախագահ, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանն է, երկրորդը ԺԴԿ նախագահ, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Ասլանյանը, այնուհետև Ստեփան Ծաղիկյանը(ԱԱ), Ռուբեն Տոնոյանը(ԺԴԿ) և այլք: ԺԴԿ կենտրոնական գրասենյակում այսօր կայացած համատեղ մամլո ասուլիսում «ԱԱե և ԺԴԿ առաջնորդները հայտարարեցին, որ թեկնածուների առաջադման ցուցակում ընդգրկված 71 անձանցից 23-ը ներկայացնում են «Արժանապատիվ ապագանե, 38-ը` ԺԴԿ-ն, 10-ը անկուսակցականներ են, որոնք հարում են «ԱԱե-ին: ԺԴԿ նախագահ Գ. Ասլանյանը նշեց, որ թեկնածուների առաջադրման ցուցակում 11-ը կանայք են, որոնք կազմում են առաջադրվածների ընդհանուր թվի 15,4 տոկոսը: «ԱԱե նախագահ Լ. Հարությունյանը նշեց, որ դաշինքը միավորում է աջ և ձախ ժողովրդավարներին, սատարում է Հայաստանում իրականացվող բարենորոգումների գործընթացին, ժողովրդավարության հաստատմանը: «Մենք կարծում ենք, որ այս երեք արժեքները` արժանապատվությունը, ժողովրդավարությունը և հայրենիքը, այսօր շատ կարևոր են մեր ժողովրդի համար, և հենց այդ արժեքներով ենք գնում ընտրությանե, ասաց նա: Լ. Հարությունյանի խոսքերով, դաշինքի ցուցակում ներգրավված քաղաքական գործիչները փորձառու անձինք են` պատրաստ իրենց նպաստը բերելու երկրի սոցիալ- տնտեսական կյանքի զարգացմանն ու ժողովրդավարության կայացմանը: Լ. Հարությունյանը կոչ արեց հասարակությանը, հատկապես քաղաքական գործիչներին `երկրի համար ներկա դժվարին քաղաքական պայմաններում ցուցաբերել զգոնություն, չսրել առանց այն էլ լարված իրավիճակը և միասնաբար օժանդակել օրինական ընտրությունների անցկացմանը: Նա նշեց, որ դաշինքի նպատակը ոչ թե կառավարական պորտýելներ ձեռք բերելն է, այլ «պրոýեսիոնալ պառլամենտիե ձևավորմանն օժանդակելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում