Հասարակական

Լատվիայում ապրում է հինգ հազար հայ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ պաշտոնական տվյալներով, Լատվիայում ապրում է 5000 հայ, իսկ այդ երկրի վիճակագիրները նշում են 3500 թիվը: Ինչպես այնտեղ բնակվող մյուս այլազգիների, հայերի համար ևս բավական բարդություններ կան: Լատվիայում այլազգիները դժվարությամբ են քաղաքացիություն ստանում, իսկ «ոչ քաղաքացիե կարգավիճակ ունեցողները զրկված են ընտրություններին մասնակցելուց, չեն կարող աշխատել lպետական հիմնարկներում, որոշ այլ ծառայություններում՝ հրշեջ,, բժշկություն եւ այլն: Այնուամենայնիվ, Լատվիայի հայ գաղութը, որ ամենամեծն է Մերծբալթիկայում, կարողանում է իրականացնել համագաղութային ազգային խնդիրներ: Այնտեղ բնակվող հայրենակիցների թվում կան շատ անվանի մտավորականներ, որոնք պետական հարգանք են վայելում: Գաղութը հնարավորինս անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանն ու ներկային: Այսպես, ներկայումս տոնվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը, անցկացվել է Հրանտ Մաթեւոսյանին նվիրված երեկո, դաշնակահար պրոýեսոր Ռաýýի Խարաջանյանի ջանքերով կազմակերպվել է հայկական երաժշտության տասնօրյակ՝ Լատվիայի եւ Լիտվայի երաժիշտների մասնակցությամբ: Ամիսը մեկ տեղական ռադիոյով տրվում է կեսժամանոց մշակութային հաղորդում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում