Սեպտեմբերի 3-ին ԵՊՀ-ում կբացվի Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւ հուշարձանը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): Սեպտեմբերի 3-ին Երեւանի պետական համալսարանը իր ուսանողներին կդիմավորի Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի հուշարձանի բացման հանդիսությամբ: Ինչպես Արմենպրեսի թղթակցին ասաց համալսարանի պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանը, քանդակն ակադեմիկոս Արա Սարգսյանի ստեղծագործությունն է, որը տարիներ շարունակ պահվել է նրա տուն-թանգարանում եւ այժմ արվեստագետի որդու՝ Արմեն Սարգսյանի կողմից նվիրվում է ԵՊՀ-ին: Հուշարձանի Ճարտարապետն է Ռոմեո Ջուլհակյանը: Նրա բարձրությունը պատվանդանի հետ 6,5 մ է: Բացմանը ներկա կլինեն քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, համալսարանի դասախոսական կազմը եւ ալյք: