Հասարակական

Ռազմական ինստիտուտում բացվեց Վ.Սարգսյանի կիսանդրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Մարինե Ավանեսյան):ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մայիսի 18-ին կայացավ Վ.Սարգսյանի կիսանդրու բացումը: Միջոցառումը սկսվեց զինվորական շքերթով, այնուհետեւ ՀՀ հիմնի հնչյունների ներքո բացվեց Սպարապետի կիսանդրին (հեղինակներ՝ քանդակագործ Տիգրան Հովումյան, ճարտարապետներ՝ Ալբերտ Սոխիկյան, Ասլան Մխիթարյան): «Վ.Սարգսյանն առաջինն էր, որ զգաց զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունը: Նրան հաջողվեց ստեղծել մարտունակ բանակ, որը կարճ ժամանակահատվածում մեր տարածաշրջանում դարձավ ուժեղագույնըե, իր խոսքում նշեց ռազմական ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Ստեփան Միրզոյանը: Ս.Միրզոյանը կարեւորեց նաեւ Վ.Սարգսյանի անգնահատելի ավանդը հայկական բանակի կադրերի պատրաստման համակարգի ստեղծման բնագավառում: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանի, Վազգեն Սարգսյանը հայկական կամավորական ջոկատրների ստեղծումով սկսեց իրագործել հայ ժողովրդի իղձը՝ Արցախի ազատագրումը: Նրա խոսքերով, այդ ջոկատներն էլ հետագայում դարձան մեր բանակի հիմքը: «Սա մենք անում ենք հայկական բանակի, մեր զինվորների համար, եւ բոլորը պետք է համոզված լինեն, որ իրենց վաստակը, սխրագործությունը երկիրը գնահատելու էե,-պատասխանելով լրագրողների հարցերին ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում