Օծվեց Կապանի սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին
1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Այսօր Կապանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ օծվեց սբ Մեսրոպ Մաշտոց նորակառույց եկեղեցին: Հոգեւոր կառույցի շինարարությունն սկսվել է 1996թ.-ին, որի հիմքում դրված 14 քարերն օծվել են երջանակահիշատակ Գարեգին Ա-ի կողմից: Եկեղեցին կառուցվել է հանգանակությունների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, արտերկրում ապրող կապանցիների կողմից տրամադրված միջոցներով: Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ողջունեց հոգեւոր շնության եկեղեցու բացումը: Իր խոսքում Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորեց բոլոր կապանցիներին եկեղեցու բացման կապակցությամբ, մաղթեց նրանց արեւշատություն: Վեհափառ հայրապետը նորակառույց եկեղեցուն նվիրեց սկիհ: Նվերներ հանձնվեցին նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից: Հանդիսության վերջում, ըստ ընդունված կարգի, մատուցվեց մատաղ: