Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Բարերարներ Կ. Ղենբերջին եւ Ռ. Յիրիկյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում ցուցաբերած աջակցության համար բարերարներ Կաբրիել Ղենբերջիին եւ Ռալý Յիրիկյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: * * * Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գորիսի հենակետային վարժարանի ուսուցչուհի Անահիտ Վազգենի Մարգարյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: * * * Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի խումբ մանկավարժների Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին: ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման են արժանացել` Պետրոս Սարգսի Բեդիրյանը- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պրոýեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, Գուրգեն Գեւորգի Եսայանը- թոշակառու, Ռուզաննա Ալիխանի Կիրակոսյանը-Գյումրու «Բալատոնե վարժարանի ուսուցչուհի, Վարդուհի Հմայակի Հարությունյանը-Արմավիրի թիվ 6 միջնակարգ դպրոցի դասվար, Նարինե Արամի Հովհաննիսյանը- ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ, Ալվարդ Ժորայի Մովսիսյանը- Երեւանի թիվ 146 մանկապարտեզի դաստիարակ:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]