Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերջերս Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցու բակում կատարված ապօրինությունների կապակցությամբ ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի դեսպանին


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարոն Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները` իբրեւ Աժ նախագահ վերահաստատելով միջխորհրդարանական կապերն առավել սերտացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը: ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը եւ երկու խորհրդարանների միջեւ գործուն կապերի զարգացման նպատակով պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին: Ազգային ժողովի նախագահը իր մտահոգությունն է հայտնել դեսպանին վերջերս Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցու բակում կատարված ապօրինությունների կապակցությամբ` նշելով, որ անկասկած Վրաստանի իշխանությունները հետամուտ կլինեն մեղավորներին օրենքի սահմաններում պատժելու եւ նման ապօրինությունները կանխելու համար: Ցանկալի չէ, որ նման անհատների քայլերը բացասաբար անդրադառնան երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա: Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն շնորհավորել է պարոն Աբրահամյանին Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու համար` վստահություն հայտնելով, որ լինելով փորձառու ու ականավոր քաղաքական գործիչ` նա կիրականացնի իր բոլոր ծրագրերը եւ կնպաստի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Պարոն Գաչեչիլաձեն իր եւ վրաց ժողովրդի խորին երախտագիտությունն է փոխանցել Աժ նախագահին` օգոստոսյան հակամարտության օրերին Հայաստանի վարած հավասարակշիռ քաղաքականության համար: Անդրադառնալով Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցու բակում հայկական գերեզմանների պղծման միջադեպին` դեսպանն իրազեկել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այդ առիթով հանդիպում է ունեցել եւ հայկական կողմի մտահոգություններն է փոխանցել Վրաստանի կառավարությանը: Պարոն Գաչեչիլաձեն գտնում է, որ առանձին անհատների գործողությունները չպետք է ստվեր գցեն երկու երկրների հարաբերությունների վրա: Նա վստահեցրել է Աժ նախագահին, որ նրա մտահոգությունը կփոխանցի Վրաստանի կառավարությունը, որն ամեն ինչ կանի միջադեպը հարթելու եւ մեղավորներին պատժելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]